Վահան Քերոբյանը ձեռնոց է նետում Նիկոլ Փաշինյանին

Յուրաքանչյուր իշխանություն ունի սեփական օգտագործման քաղաքական ծաղրածուներ, ում միջոցով հանրությանը ներկայացվում են կեղծ և հիմնական խնդիրներից շեղող օրակարգեր։
Այլ կերպ ասած, պալատական կապիկների շուրթերով շրջանառության մեջ են դրվում թեզեր, որոնք, որպես կանոն, հանրության տարբեր շերտեր տեղում կուլ են տալիս՝ ծաղրելով և քննադատելով այդ թեզերն ու օրակարգերը՝ դրանով մոռանալով խորքային խնդիրները:
Կա գլխավոր ծաղրածու եւ կան երկրորդական ծաղրածուներ, ինչ խոսք՝ գլխավոր ծաղրածուի տիտղոսակիրը Նիկոլ Փաշինյանն է՝ իր կրուտիտներով եւ մուտիլովկաներով, իշխանությունը ունի նաև այլ տրամաչափի ու կարևորության ծաղրածուներ և վարժեցրած կապիկներ, որոնց հարկ եղած բռախում են բեմ՝ ստիպելով նրան հիմարություններ դուրս տալ ու զբաղեցնել ժողովրդին՝ շեղելով ուշադրություն առավել վտանգավոր եւ կարեւոր խնդիրներից:


Մինչեւ վերջերս դժվար էր ասել, թե Փաշինյանից հետո ով է ամենազիլ ծաղրածուն, հավակնորդների պակաս թեեւ չկար, բայց հիմնական պայքարն ընթանում էր պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու Էկոնոմիկայի առաքիչ նախարար Վահան Քերոբյանի միջեւ: Սակայն այլեւս իրողություն է, որ Քերոբյանն անգերազանցելի տաղանդով է օգտված, որը հասու չէ շարքային մահկանացուներիս: Մինչ ՀՀ սահմաններին ռազմական էսկալացիա է սկսվել ու հանրությունը տագնապալից քննարկում է Նիկոլ Փաշինյանի կողմից սպասվող նոր զիջումների մասին, Քերոբյանը
ֆեյսբուքյան էջում հերթական ֆուրորն է կազմակերպել՝ կոչ անելով արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու համար.«2021 թվականի հունիսին Հայաստանի արտահանումն առաջին անգամ գերազանցել է 300մլն ԱՄՆ դոլարը։
2021 թվականի հունիսին աշխատատեղերի շուկան շարունակել է բուռն աճել՝ սահմանելով հարկման բազա ունեցող աշխատակիցների նոր ռեկորդ՝ 643,256, մայիսի նկատմամբ աճելով 8,305-ով։ Այս ամենի հետ աշխատանքի սուր պահանջարկ կա շինարարության, գյուղատնտեսության, ԻՏ, մշակող արդյունաբերության, նույնիսկ տաքսիի ոլորտներում, հետևաբար, կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու»։
Հավանաբար աշխատատեղերի աճի այս բումը բարձրացել է մայիսից հետո, երբ Հայաստանի սահմաններին հազարավոր ադրբեջանցիներ են տնավորել, այդ մարդկանց, հո չի կարելի սոված-ծարավ թողնել, մեր մարդասեր իշխանությունը հաստատ սննդի կետեր է բացել սահմանային հատվածներում ու զարկ տվել աշխատաշուկային:
Վահան Քերոբյանին պետք չէ կասկածել, նրա բոլոր խոստումները մեկից մեկ ի կատար են ածվել: Օրինակ Վահան Քերոբյանը պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից հանրությանն ավետեց սահմանին հերթ կանգնած ներդրողների մասին, ահավասիկ Հայաստանում ներդրումային բում է: Ոչ հեռավոր անցյալում
Քերոբյանը վստահեցնում էր, որ Հայաստանը ունենալու է 319 տոկոսի հասնող զբոսաշրջության ոլորտի աճ: Ահա այդ աճը գրացված է ադրբեջանցի հյուրերի՝ մեր սահման անցնելու տեսքով: Քերոբյանը խոստացել էր նաև գրանցված աշխատատեղերի ռեկորդ ապահովել, վիճակագրական թվերը շուտով կփաստեն նրա խոստումը: Իսկ իրականում այս մարդը շուտով ստի այնպիսի ռեկորդներ է սահմանելու, որ ձեռնոց է նետելու անգամ գլխավոր ծաղրածուին:

Անի Սահակյան

դիտվել է 2410 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am