Դավաճանից փրկիչ կերտելու տեխնոլոգիան կամ ինչպես է նախապատրաստվում նոր տարածքային զիջումը

Հասարակության մեջ մի զանգված կա, որ սարսափած է նոր պատերազմի վտանգից և այս հանգամանքը նաև էական նշանակություն ունեցավ հունիսի 20-ի ընտրությունների ժամանակ։ Այսինքն՝ մենք ընդունել ենք մեր պարտությունը և չենք ուզում որևէ այլ քայլ անել։ Պարտվողական տրամադրությունները նաև նպաստավոր պայման են ստեղծում հայկական կողմից նոր զիջումների գնալու և նոր փաստաթղթիի ստորագրման համար։ Ըստ էության այն ինչ այժմ կատարվում է Երասխում, նպատակ ունի հասունացնել այն վիճակը, երբ հերթական տարածքային զիջման փաստաթուղթը ընկալվելու է ոչ թե դավաճանություն, այլ որպես փրկություն։ Նման հայտարարություն է արել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ 3 հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ նման վիճակ մենք մեկ անգամ արդեն տեսել ենք։ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին, երբ մերժվեց ՌԴ նախագահի առաջարկը, վարչապետի բացատրությունն այն էր, թե համաձայնվելու դեպքում իրեն կհամարեին դավաճան։ Մինչդեռ նոյեմբերի 9-ին, երբ ստարագրվեց կապիտուլացիայի ակտը, դավաճանը դարձավ փրկիչ։«Այսինքն՝ պետք էր ունենալ հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ, Շուշիի և Հադրութի հանձնում և դու հնարավոր դավաճանից դառնում են կոնկրետ փրկիչ։ Սա պլանավորված պարտության տեխնոլոգիա է։ Եվ մենք այսօր կրկին նման մի պրոցեսի մեջ ենք գտնվում։ Նման կարգի պրովոկացիաներից հետո նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար, և ժողովուրդը մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը և տարածքի զիջումը»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։
Խոսելով Երասխի հատվածում վերջին օրերի սահմանային լարվածության մասին՝ նա նշել է, որ Ադրբեջանը հետևողականորեն առաջ է տանում իր օրակարգը, ինչն ամենևին էլ զարմանալի չէ։

«Մոռացել ենք, որ կա Սև լիճ, որ Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանական զինվորներ․․․․ սա տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվում էր պատերազմի ժամանակ, նաև հետպատերազմյան իրավիճակում:Մենք ցույց ենք տվել, որ ատամներ այլևս չունենք, և պետությունը ցանկություն չունի արժանապատիվ պատասխան տալու, իսկ Ադրբեջանը առաջ է տանելու իր օրակարգը»,- նշել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդգծելով, որ Երասխում տիրող դեպքերից հետո կարծես, թե մոռացության են տրվել մյուս խնդիրները:
Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանությունը դարձյալ կիրառելու է պլանավորված պարտության տեխնոլոգիա.«Ես հիմա ոչնչից չեմ զարմանա, այո, նախապատրաստվում է մի համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, ինչը կնշանակի խաչ քաշել Արցախի ապագայի վրա»,- շեշտել է Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահը։
Իշխանությունը այս ողջ ընթացքում քաղաքական մանիպուլացիա է իրականացրել՝ խաղարկելով ժողովրդի վախի գործոնը՝ հնարավոր նոր պատերազմի վտանգը մղելով առաջին պլան։
Նրա գնահատմամբ՝ բանակի մարտունակության բարձրացումն ու պետության անվտանգության ուժեղացումը այսօրվա իշխանության համար առաջնային խնդիր չեն։ Իսկ ԳՇ պետի տեղակալ Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար նշանակելու հեռանկարի մասին խոսելիս՝ Քոչարյանն հեգնել է, ասելով․ <<Բռավո, մենք շուտով կունենանք մարտունակ բանակ>>։ Նա նաև հակադարձ հարց է ուղղել լրագրողներին․ <<Դուք լո՞ւրջ եք վերաբերում նման նշանակումներին>>։
Քոչարյանի դիտարկմամբ՝ Հայաստանում առկա հանրային տարանջատումը շատ խորն է, քանի որ դրա հիմքում ոչ թե սոցիալական խնդիրներն են, այլ պետության լինել-չլինելու հարցն է։ Այդ հարցը շարունակելու է մնալ այնքան ժամանակ, քանի դեռ հանրությունը չի ստացել սպառիչ պատասխան՝ արդյոք մեզ տարել են պլանավորվա՞ծ պարտության։ Այդ հարցի պատասխանը տրված չէ, հետևաբար տարանջատումը չի վերանալու։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 1697 անգամ
Լրահոս
Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am