Պուտինի՝ «Կուրբան-Բայրամ» շնորհավորելը. Նրա սայթաքումը հավասար է լինելու ՌԴ-ի կործանման

Երեկ Կրեմլում կայացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի բանակցությունները: Հանդիպումը շուրջ 2 ժամ է տևել: Հատկապես հայերի համար բավական զարմանալի էր, որ Պուտինն արաբերենով շնորհավորեց Ալիևին՝ մահմեդականների կարևորագույն տոնի՝ «Կուրբան-Բայրամի» առթիվ։

Բանակցությունների մեկնարկին՝ լրագրողների համար կազմակերպված կարճ զրույցում, նախագահ Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ ղարաբաղյան հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու համար։ Թե որոնք են այդ լուծումները և ինչ խնդիրների մասին է խոսքը՝ Վլադիմիր Վլադիմիրովիչը չի մանրամասնել։ Բայց ընդգծել է, որ Ալիևի հետ իր հանդիպման գլխավոր հարցը հենց ղարաբաղյան խնդիրն է և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ձեզ, քանի որ գտնվում են փոխզիջումային լուծումներ։ Դրանք միշտ ամենաբարդն են լինում, բայց եթե մենք ուզում ենք, իսկ մենք՝ բոլորս, ուզում ենք, հասնել կարգավորման, ուրեմն պետք է գնանք այդ ճանապարհով։ Առայժմ դա մեզ հաջողվել է, ինչի համար ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել», - ասել է Ռուսաստանի նախագահը։

Ալիևն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել Պուտինին՝ այս հարցի հանդեպ հետևողական ուշադրության և «շատ կարևոր հարցերի լուծման ուղղությամբ գործադրած անձնական ջանքերի համար»։ «Մենք հաստատակամորեն տրամադրված ենք, որ հետպատերազմյան շրջանը առավելագույնս անցավ ընթանա։ Կարծում եմ՝ ընդհանուր ջանքերով դա մեզ հաջողվում է», - ասել է Ադրբեջանի նախագահը։
Պուտինն ու Ալիևը բարձր են գնահատել նաև համագործակցությունը տնտեսության, առևտրի ոլորտներում, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարում։ Բացման՝ մի քանի րոպե շարունակված հրապարակային խոսքից հետո նախագահների զրույցը շարունակվել է փակ դռների ետևում։

Ի՞նչ զիջում է արել մինչ այժմ Ալիևը, կամ՝ անելու ապագայում... Ալիևը՝ Էրդողանի աջակցությամբ այնպիսի նշաձող է դրել պահանջների ու սպառնալիքների ուղղված Հայաստանին, որ այժմ հստակ է, որ նա չի ցանկանում բանակցել Հայաստանի հետ, համարում է՝ ԼՂ-ի խնդիրը լուծած: Գումարած՝ նա պահանջում է, որ Հայաստանը համաձայնագիր ստորագրի, թույլ տա «Զանգեզուրի միջանցքի» գործարկմանը: Ու դա իրականացնելու համար՝ Ադրբեջանական զորքը եկել, 2 ամիս նստել է Հայաստանի տարածքում:

Ի՞նչ է զիջելու Ալիևը... Պատերազմ չի՞ սկսելու Հայաստանի դեմ, կամ՝ մի քանի ռազմագերի էլ է վերադարձնելո՞ւ... Ինչի՞ դիմաց է դա զիջելու: Կամ՝ մինչև հիմա այդ ի՞նչ է զիջել Ալիևը...

Հուլիսի սկզբին, Մոսկվա էր այցելել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս հետ հանդիպմանն էլ Պուտինը խոսեց «ցավոտ հարցերի մասին», պնդեց, թե դրանց լուծման համար անհրաժեշտ է ժողովրդի վստահությունը, և ընդգծել, որ խորհրդարանական վերջին ընտրություններում հաղթելով՝ Փաշինյանը ստացել է այդ աջակցությունը։

Մոսկվան, ուրեմն, նոր պլան ունի, պարզապես պետք է հասկանալ, թե Պուտինի ասած «ցավոտ զիջումները» Բաքվի ու Երևանի դեպքում որքանով են համարժեք:
Իսկ ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանն այսօր, բարդ իրադրությունում է հայտնվել: Մի կողմից շարունակվում են արևմտյան պատժամիջոցները: Մոսկվան ցույց է տալիս Արևմուտքին, որ կարող է Թուրքիայի հետ, որը տարածաշրջանային կարևոր խաղացող է, տարբեր հակամարտություններում համաձայնությունների գալ, ինչու չէ՝ պոկել Էրդողանին Արևմուտքից, ավելի ճիշտ ՆԱՏՕ-ից:

Էրդողանն էլ սա հասկանալով՝ Պուտինի հետ ցուցաբերում է «հավատարիմ բարեկամություն», սակայն բոլորի համար պարզ է, որ սա ամենավտանգավոր սառույցն է, որի վրա առաջին սայթաքողը հենց Ռուսաստանն է լինելու, որը Թուրքիայի հետ սիրախաղում կարող է Ռուսաստանի կործանման հիմքը դնել: Ու ըստ ամենայնի, այդ հիմքերն արդեն իսկ դրվել են, ու բոլորի համար՝ թե՛ Թուրքիայի, թե՛ Արևմուտքի, Ռուսաստանի հնարավոր կործանումը կլինի ամենաերկար սպասված հանգուցալուծումը...

Ինչ վերաբերում է Հայաստանից Ռուսաստանին ուղղված դժգոհություններին, ապա դրա մասին արդեն մի քանի ամիս ասվում է՝ եթե Ռուսաստանում տեսնում են հայ հասարակություն, որը կապիտույլանտ է հանդուրժում երկրի ներսում, ապա նրանց ի՞նչ է մնում անել, քան Էրդողանին ու Ալիևին հանդուրժելը ու նույնիսկ՝ Կուրբան-Բայրամ շնորհավորելը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4784 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am