Տուժեցին այն քաղաքացիները, որոնց ես կարող էի օգնություն ցույց տալ. Չարչյանը դուրս եկավ ՔԿՀ-ից (video)
«Հայաստան» դաշինքի անդամ, բժիշկ Արմեն Չարչյանը քիչ առաջ դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից: Նրան դիմավորեցին գործընկերները, մտերիմները, պաշտպանները:
Չարչյանն անդրադառնալով մեկ ամսով իր անազատության մեջ գտնվելուն, Չարչյանն ասաց. «Շահառուներից մեկը երեւի ես էի, որովհետեւ ես մեմ ամիս հանգստացա, ուղեղս անջատեցի, շատ հետաքրքիր գրքեր կարդացի, ժամանակ ունեի կարդալու: Հեռուստացույց դիտելու հնարավորություն ունեի, որոշակի անլիտիկաներ եվան: Ինձ չէին զանգում, չէին անհանգստացնում գիշերը ժամը 3-ին: Իսկ տուժեցին բոլոր այն քաղաքացիները, որոնց ես կարող էի օգնություն ցույց տալ»:
