Ռուսաստանը կողջունի ԵՄ միջնորդական ջանքերը Ղարաբաղի հարցով բանակցություններում. Պեսկով
Ռուսաստանը կողջունի ԵՄ միջնորդական ջանքերը ղարաբաղյան բանակցություններում, եթե դրանք կօգնեն առկա պայմանավորվածությունների կատարմանը, ТАСС-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ինչպես ասել է՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գոյություն ունեցող եռակողմ համաձայնագրերի կատարման ուղղությամբ աշխատանքները լավ են ընթանում:
