Որքա՞ն է եղել Արմեն Չարչյանի ազատ արձակման համար գրավի չափը. Վարդևանյան (video)
Ցավոք սրտի արդարության հաստատումը երկար տեւեց, պրոֆեսոր Արմեն Չարչյանը երբեք պետք է կալանավորված չլիներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի անդամ, բժիշկ Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով դատարանի որոշմանը, որով Չարչյանը 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց:
