Նիկոլն ու իր կադրերը որոշեցին մեր պարտությունը

 


Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին։
Նրա փոխարեն նախարար կնշանակվի ԳՇ պետի տեղակալ Արշակ Կարապետյանը, որը նշանակվել է ՊՆ առաջին փոխնախարար։ Քանի դեռ կառավարության կազմի հիմնականն ձևավորումը կատարված չէ, նա կկատարի պաշտպանության նախարարի պարտականությունները, իսկ կառավարության ձևավորման ժամանակ, ըստ ամենայնի կզբաղեցնի նախարարի պաշտոնը։
Վաղրաշակ Հարությունյանի գործունեության մասին ասելիք առանձնապես չկա, նա ընդամենը շատ թույլ նախարար է։ Ընդ որում Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է նաև 1999-2000 թվականներին և համակարգից հեռացվել է մեղմ ասած վատ պաշտոնավարման համար։ Ավելին՝ 2002 թվականի հուլիսի 22-ին նա այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով անգամ աստիճանազրկվել է։ 2018 թվականի հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի անմիջական նախաձեռնությամբ 2019 թ. օգոստոսի 24-ի ՀՀ նախագահի հրամանագրով Վաղարշակ Հարությունյանի գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը վերականգնվեց, իսկ 2020 թվականի 44 օրյա պետարազմից հետո, երբ պաշտոնից ազատվեց Դավիթ Տոնոյանը, Հարությունյանը կրկին նշանակվեց պաշտպանական գերատեսչության ղեկավար։ Պաշտոնավարման 8 ամիսների ընթացքում Վաղարշակ Հարությունյանն այդպես էլ լիարժեք նախարար չդարձավ՝ մնալով որպես անցումային կադր, որին ժամանկավոր վստահվել էր այդ հույժ կարևոր պաշտոնը։ Ինքը՝ Վաղարշակ Հարությունյանն այս ողջ ընթացքում չի ձեռնարկել արժանահիշատակ որևէ քայլ՝ բանակի մարտունակությունը բարձրացնելու, սահմանների պաշտպանվածությունը բարելավելու, ինժեներական ենթակառուցվածքներ ստեղծելու ուղղությամբ, մինչդեռ սահմանների ամրապնդումը պատերազմում կրած պարտությունից հետո ամենակարևորն էր, որ պաշտպանության նախարարը պետք է ձեռնարկեր։ Ինչևէ, Վաղարշակ Հարությունյանի նշանակումը ի սկզբանե որևէ լավ բան չէր խոստանում, և եթե դատելու լինենք աշխատանքի արդյունքով, ապա նա պետք է հեռացվեր ավելի վաղ, հենց հաջորդ օրը, երբ ադրբեջանական զինուժը ներթափանցեց Սյունիքի տարածք։ Եթե նա այն ժամանակ չազատվեց պաշտոնից, ինչու է ազատվում այժմ։ Եվ ամենակարևորը՝ ո՞վ է նրան փոխարինող Արշակ Կարապետյանը։ Այդ մասին քիչ ավելի ուշ։ Մինչ այդ նշենք, որ համաձայան մամուլի հրապարակումների՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Վաղարշակ Հարությունյանին նշնակել Անվտանգության խորհրդի քարտուղար։
Ինչ վերեբերում է Արշակ Կարապետյանին՝ մինչև 2016- թվականի ապրիլը նա եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ 2016 թ․ապրիլի 26-ին, ի թիվս երեք բարձրաստիճան զինվորականների, Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտոնից ազատվեց նաև Արշակ Կարապետյանը։
Բացի նրանից՝ ազատվեցին նաև պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը: Այն ժամանակ մամուլում հրապարակումներ եղան, թե ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած բացթողումների մեջ պատասխանատվության իր մեծ բաժինն ունի նաև Արշակ Կարապետյանը։
Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունից հետո Արշակ Կարապետյանն ըստ էության քաղաքական լուրջ առաջխաղացում ունեցավ, որին նպաստեց Մարտի 1-ի գործի շրջանակում երկրորդ նախագահ Ռոբերտ Քորարյնաի դեմ նրա տված ցուցմունքը։ Նրա նշանակումը Գլխավոր շտաբի պետի պաշտոնում մասնագիտական բարձր որակներով, անցած մարտական փառավոր ուղիով չի բացատրվում։

Քաղաքական նշանակման հիմքում, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Նիկոլ Փաշինյանին մատուցած ծառայությունն է, ինչպես նաև հետագա ծրագրերը՝ սահմանազատման հետ կապված, ավարտին հասցնելը։ Հայկական զինուժն այժմ կանգած է նոր տարածքային կորուստները կանխելու պատմական պատասխանատվության առաջ։ Դժվար է հավատալ, որ ապրիլյան պատերազմում ձախողումներ արձանագրած սպան հենց այն կադրն է, որը կարող է ստանձնել այդ պատմական պատասխանատվությունը։Թերևս Նիկոլ Փաշինյանը նրան այդ պաշտոնում նշանակել է բոլորովին այլ առաքելությամբ․ ի վերջո Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը մինչև վերջ կատարելու խնդիր կա։
Կա հայտնի ճշմարտություն՝ կադրերն են որոշում ամեն ինչ։ Նիկոլ Փաշինյանն ու իր կադրերը որոշեցին ու շարունակում են որոշել հայ ժողովրդի ճակատագիրը

Հայկ Դավթյան

դիտվել է 1818 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am