Պաշտպանները միջնորդեցին Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված կալանքը փոխարինել գրավով (video)
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդություն ներկայացվեց։
