Բա որ Վազգեն Մանուկյանը մուրճը ձեռքին ասեր՝ սա ջարդվելու է կապիտուլյացիայի հետ կապ ունեցողների գլխին. Վարդևանյան (video)
Իմ մեկնաբանությունները կլսեք դատարանում, բայց մի բան ասեմ՝ երբ համեմատականներ են բերվում, պետք է նաև օգտագործվեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից հունիսի 7-ից մինչև հունիսի 16-ը ընկած հատվածում արած հայտարարությունները: Այս մասին այսօր Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստից առաջ ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:
