Արարատ, Գեղարքունիք, Զանգեզուր. Ի՞նչ է խոստացել Փաշինյանը

Երեկ երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը, պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Երասխ համայնքի ղեկավարն, «ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները», վիրավորում է ստացել:

Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Ռաֆիկ Օղիկյանի՝ բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու հատկանիշներով [Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետեր], տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Կոմիտեն նշում է, որ երեկ՝ հուլիսի 19-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Օղիկյանը, գտնվելով Պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, հակառակորդի հետ փոխհրաձգության ընթացքում ստացել է բեկորային վնասվածք՝ աջ բազկի շրջանում:

Այսպես, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում լարված է անցած շաբաթվանից, հուլիսի 14-ին փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից զոհվել է մեկ զինծառայող, ադրբեջանական կողմից, ըստ պաշտոնական աղբյուրների, մեկ զինծառայող վիրավորվել է:

Գիշերը հայ - ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունը շարունակվել է, այս պահին իրավիճակը հանգիստ է, առավոտյան փոխանցել են Պաշտպանության նախարարությունից: «ՀՀ Զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու», - ասված է այսօր ավելի ուշ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում: Այսօրվա հաղորդագրությունում Հայաստանի ռազմական գերատեսչությունը մանրամասնում է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը երեկ ուշ երեկոյան և հուլիսի 20-ի գիշերը, մինչև ժամը 2-ը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, հայտարարում է, որ ադրբեջանական կողմն է ժամեր շարունակ տարբեր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել հայկական դիրքերը, ինչի հետևանքով վիրավորվել է Երասխի գյուղապետը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին,պնդում է, թե հայկական Զինված ուժերն են գնդակոծում Սադարակի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերը, իրենք պատասխան կրակ են բացում: Ադրբեջանական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրության, գիշերը մի զինծառայող է վիրավորվել:

Իրադրությունը հայ - ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում լարված է անցած շաբաթվանից, հուլիսի 14-ին փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից զոհվել է մեկ զինծառայող, ադրբեջանական կողմից, ըստ պաշտոնական աղբյուրների, մեկ զինծառայող վիրավորվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե երեկ երեկոյան բանակի զինծառայողներից մեկը` ավագ լեյտենանտ Ռամալ Բադալլին, հրազենային վիրավորում է ստացել Նախիջևանի սահմանային հատվածում` Սադարակի շրջանում:

Փաշինյանը Հայաստան ժամանած օտարերկրացի պաշտոնյաների հետ հանդիպումներում է անդրադառնում Հայաստան-Ադրբեջան լարվածության այս նոր փուլին: Նա ներկայացնում է իրադրությունը, սակայն չի ներկայացնում իրադրության պատճառները:

Ինչպե՞ս է ստացվել, որ 44-օրյա պատերազմում, իրենց իսկ խոսքով՝ հաղթանակ տարած երկրի ղեկավարն այսօր գիշեր-ցերեկ շարունակում է սպառնալ հիմա էլ Հայաստանին, Լեռնային Ղարաբաղի հարցը փակված համարելով:

Կա՞ն բանավոր պայմանավորվածություններ, Ալիևի ախորժակը ինչո՞ւ է մեծանում օր-օրի: Ինչո՞ւ է հիմա էլ Հայաստանը պատերազմի վտանգի առջև կանգնել: Սա՞ է Փաշինյանի խոստացած «Ապագա կա»-ն:

Իսկ գուցե սա եռակողմ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան լավ մշակած ծրագիր է՝ ինչպե՞ս պատերազմի վտանգի սպառնալիքով Հայաստանին մղել նոր տարածքային զիջումների:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6512 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am