Վտանգավոր գործուղում. Փաշինյանն իրագործում է թուրքերի ծրագիրը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի 2021 թվականի հուլիսի 16-ի հրամանագրերով Վարուժան Ներսիսյանը հետ է կանչվել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնից և նշանակվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։ Առաջին հայացքից սա կարող էր համարվել դիվանագիտական ռոտացիա, ինչը սովորական երևույթ է դիվանագիտության մեջ։ Սակայն փաստերի համադրությունը ի ցույց է դնում հետևյալը։ Վարուժան Ներսիսյանը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան էր նշանակվել 2018 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ Արմեն Սարգսյանի կողմից։ Մինչ այդ նա 2012-2018 թվականներին զբաղեցրել է Նախագահ Սերժ Սարգսյանի օգնականի, այնուհետև վարչապետի օգնականի պաշտոնը։ Որպես կանոն, «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի տրամաբանությամբ, դեսպանները պետք է պաշտոնավարեն չորս տարի ժամկետով, սակայն Վարուժան Ներսիսյանը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից երեք տարի անց՝ բացառապես քաղաքական դրդապատճառներով, որոնք, ի դեպ, ամենևին կապված չեն հայ-ամերիկյան հարաբերությունների կամ իր գործունեության հետ։ Քաղաքական պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, ով մինչև վարչապետ ընտրվելը, խոսում էր միայն պրոֆեսիոնալ դիվանագետների դեսպանների պաշտոնում նշանակման անհրաժեշտության մասին, որոշել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակել դիվանագիտության հետ որևէ առնչություն չունեցող իր քաղաքական թիմակցին՝ Լիլիթ Մակունցին։ Լիլիթ Մակունցի ագրեմանը ըստ որոշ լուրերի՝ ստացվել է ԱՄՆ-ի կառավարությունից, ուստի նրա նշանակումը կլինի մոտ օրերս։ Թե ինչպես է ԱՄՆ-ի պես գերտերությունը հավանություն եւ ագրեմանի տեսքով համաձայնություն տվել դիվանագիտական զրո փորձ ունեցող մի աղջնակի, ում եւ ԱՄՆ-ի առնչությունն այնքանով է, որ նա Նիկոլ Փաշինյանի հետ անգլերեն է պարապել եւ փաստորեն տիրապետում է այդ լեզվին: Սա արդեն իսկ խոսուն փաստ է առ այն, որ Նիկոլ Փաշինյանն իր արեւմտյան տերերի հետ դեռեւս կիսատ ծրագրեր ունի, որոնք փորձելու է առաջիկայում իրականացնել, հենց այս փոխգործակցության շնորհիվ է միայն, որ կարեւոր պետություններում դեսպանական աշխատանքի են մեկնում մակունցները, այսինքն՝ փաշինյանի հավատարիմները, որոնք պատրաստ են գլուխները կախ ծառայել եւ անել այն, ինչ իրենց թելադրվում է: Մասնավորապես, իրագործել հայ-թուրքական քիրվայության, բարեկամության եւ խաղաղության պայմանագիր կնքելու ազգադավ ծրագիրը: Չմոռանանք, որ Լիլիթ Մմակունցի մասին էլ տեղեկություններ տարածվեցին, որ թրքասեր Մարիա Կարապետյանի հետ մեծ դրամաշնորհի դիմաց տարբեր ֆորումների է մասնակցել հայ-ադրբեջանական-թրքական կոնֆլիկտը հարթելու, նրանց հետ բարեկամություն անելու համար:

Որպեսզի Լիլիթ Մակունցին նշանակի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, Նիկոլ Փաշինյանին պետք էր ազատել այդ պաշտոնը, բայց միաժամանակ, չնեղացնելու համար Սերժ Սարգսյանի նախկին օգնականին, ով համաձայնել էր ճամբարափոխության կարևոր պայմանին, որոշել են նշանակել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի թափուր պաշտոնում։
Կասկած չկա, որ Փաշինյանի կրոնն ընդունած Ներսիսյանն էլ արդեն Սորոսի օջախում իրականացնելու է այն բոլոր հակահայ ծրագրերը, որոնք արդեն երեք տարի շարունակ իրականացվում է Հայաստանում:

Ուշագրավ է, որ արդեն երեք տարի է ՀՀ-ն Բրիտանիայում դեսպան չունի:
2018 թվականից Հայաստանը Մեծ Բրիտանիայում ներկայացված է գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով, ինչը պարզապես խայտառակություն է դիվանագիտական հարաբերությունների առումով, բայց մյուս կողմից՝ սա խորհրդանշական է եւ վկայում է, որ մեզ այնտեղ դեսպան պետք չէ, մենք ուղիղ կապով ենք հարաբերվում այս երկրի հետ։

Պատահական չէր նաեւ Ուկրաինայում Վլադիմիր Կարապետյանին դեսպան նշանակելու փաստը: Իր նախկին խոսնակին դեսպան նշանակելու համար ըստ մամուլի Փաշինյանին պահանջ էր ներկայացրել ադրբեջանական կողը՝ Փաշինյան-Ալիև կապի անխափանությունն ապահովելու և ՀՀ իշխանության ներսում երկուստեք վստահելի մարդ ունենալու համար:
Հիշեցնենք, որ ըստ նույն լուրերի՝ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո Փաշինյան-Ալիև գաղտնի կապն իրականացվել է Վլադիմիր Կարապետյանի կնոջ՝ Լիլիթ Նազարյանի միջոցով, որը Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհին է և Փաշինյանների անունից Կիևում մի շարք հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հետ:
Ադրբեջանը պահանջել է, որպեսզի Փաշինյանի կապավորը լինի ոչ թե քաղաքացիական անձ, այլ պետական պաշտոնյա, այդ պատճառով էլ որոշվել է, որ ԱԳ փոխնախարար կնշանակվի Կարապետյանը, որի կինը ամուսնու մանդատով կկարողանա շարունակել ստանալ և Նիկոլ Փաշինյանին փոխանցել Ալիևի առաջարկներն ու պահանջները:
Իսկ օրերս էլ լրագրող Նաիրի Հոխիկյանը բացահայտեց, թե ինչ հրեշավոր հայտարարություն է արել Կարապետյանը եւ ինչ ծրագրեր են նախապես ունեցել Արցախի հետ: Խոսքը նրա այն հայտարարության մասին, ով Լապշինին ասել է, թե մի քանի հազար զոհից հետո հայաստանցիները Արցախը կտան:

Անի Սահակյան

դիտվել է 2583 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am