Սորոսի տեռորիստը նոր հրահանգ է ստացել. հավսար-զգաստ

Օրերս հայտնի դարձավ, որ ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատվել է Էդվարդ Հովհաննիսյանը: Թեեւ դեռեւս պաշտոնական հրամանը չի եղել , բայց համակարգում բոլորը գիտեն, որ նա հեռանում է:
Համաձայն շրջանառվող լուրերի` պաշտոնանկությունը Հովհաննիսյանի համար անակնկալ է եղել: Նրան ազատման մասին հայտնել են նույն օրը առավոտյան: Մի քանի օր է տարբեր լրատվամիջոցներում փորձում են գուշակել, թե որն է ազատման պատճառը եւ ով է փոխարինելու Հովհաննիսյանին, ով է զբաղեցնելու այդ կարեւոր պաշտոնը: Բոլոր վարկածներն այն մասին են, որ Նիկոլ Փաշինյանը «փափուկ» Հովհաննիսյանին փոխում է ավելի «կոշտ» ղեկավարով, որը կիրացնի հունիսի 20-ին ստանձնած պողպատե մանդատի գործառույթներ, հարկային տեռորի միջոցով ծնկի կբերի իշխանությունների ընդդիմախոսներին եւ քննադատներին:
Տարբեր անուններ շրջանառվեցին, բայց ամենահավանականը Արդարադատության ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանի նշանակում է:
Հիշեցնենք, որ Բադասյանն արդեն աշխատել է Պետական եկամուտների կոմիտեում, նա 2018-2019 թվականներին եղել է ՊԵԿ նախագահի տեղակալ:
Ապա տեղափոխվաց արդարադատության նախարարի պաշտոնին՝ փոխարինելով կրկին փափուկ իրավաբանական մտածողություն ունեցող Արտակ Զեյնալյանին, ում համար, թերեւս ընդունելի չէր Նիկոլ Փաշինյանի որդեգրած արդարադատության իրականացումը:

Բադասյանի նշանակումը լրատվամիջոցների, հասարակական խմբերի կողմից հենց այս համատեքստում էլ մեկնաբանվեց, որ Բադասյանի գալիս ՝ իրագործելու Սորոսի գրասենյակի կողմից թելադրված ցանկացած նախաձեռնություն՝ թեկուզ այն որեւէ աղերս չունենա իրավաբանության, օրենքի ու արդարադատության հետ:

Անցախ երկու տարիներին, այն, ինչ կատարվեց համակարգում, կամ ավելի ճիշտ՝ Բադասյանի ձեռամբ, պարզապես արդարադատության բռնաբարություն կարելի է որակել: Հենց նրա նախաձեռնությամբ եւ գաղափարով գլխատվեց Սահմանադրական դատարանը, փոխվեց դատարանի կազմը՝ պետության թիվ մեկ դատարանը դնելով Նիկոլ Փաշինյանի գրպանում: Իսկ այդ ամբողջ հակաօրինական, հակաիրավական գործընթացը տեղի ունեցավ մեր բոլորիս աչքի առաջ:
Ընդունվեց ապօրինի գույքի բռնագանձման մասին հայտնի օրենքը, որն արդեն միս ու արյուն է ստանում, նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի եւ ԱԱԾ պաշտոնյաներից մեկի սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ դատարանը արգելանք է դրել, իշխանությունը կասկածում է դրանց օրինականության վրա եւ ցանկանում այն վերադարձնել պետությանը:
Ռուստամ Բադասյանի նախաձեռնած դատական համակարգի վեթինգը ,իհարկե, կիսատ մնաց, բայց այս ոլորտում էլ նա որոշակի հաջողություններ գրանցեց: Նրա իդեան է Ջհանգիրյանին գործուղել ԲԴԽ եւ համակարգը վերցնել բռի մեջ:

Չենք հիշում մնացած օրենսդրական նախաձեռնությունները, որոնք մեծապես հեռու ենք իրավաբանությունից եւ արդարադատությունից , սակայն իշխանության ձեռքին որպես գործիք են ծառայում ընդդիմության համար:
Մի քանի օր առաջ էլ Բադասյանը ՍԴ-ում պաշտպանեց իշխանության շահերը ընտրական վեճում եւ կարելի է ասել՝ սա Փաշինյանին ծառայելու ֆինիշն էր: Եւ, ահա, նա տեղափոխվում է ՊԵԿ, ամենայն հավանականությամբ նույն նպատակով, որ հիմա էլ ՊԵԿ-ում իրականացնի իշխանության հակաօրինական հաղթարշավը եւ տեռորի ենթարկի Փաշինյանի ընդդիմախոսներին:

Անի Սահակյան

դիտվել է 3910 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am