Ալիևն ուզում է մնացածը. Պուտինի հետ հանդիպման նոր օրակարգ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այց կկատարի Ռուսաստան: Այս տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այո, նման աշխատանքային այց նախապատրաստվում է: Դա աշխատանքային այց է, տեղի է ունենալու «ժամացույցների ստուգում»», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում հանդիպում նախատեսված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Պեսկովը հավելել է, որ այցի ընթացքում փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում:
Անցյալ շաբաթվանից Ալիևն, ակնհայտորեն սրում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Հայաստանում ԱԺ ընտրություններն ավարտվեցին, Փաշինյանի իշխանությունը հաղթեց, իսկ հիմա Ալիևն ուզում է մնացածը, այսինքն՝ «Զանգեզուրի միջանցքը»: Ընդ որում, Ալիևը հասկացնում է, որ չի պատրաստվում սպասել:

Ըստ երևույթին, հենց այս հարցերն էլ նա պատրաստվում է քննարկել առաջիկայում Մոսկվայում՝ Պուտինի հետ: Նա արդեն ռուս-ադրբեջանական բանակցությունների համար հիմք է նախապատրաստել. Դրել է մի բարձր նշաձող, այսինքն, դրանից պակաս ինչ էլ ստանա՝ էլի շահած դուրս կգա:

Ինչ էր նա պահանջում առաջիկա օրերին.. Բաքվի առաջնահերթությունը, ըստ Ալիևի, «հարյուր հազարավոր փախստականների վերադարձն է հայրենի օջախներ»: Տարիներ շարունակ մեկ միլիոն փախստականների մասին խոսելուց հետո՝ հիմա պատերազմի ավարտից հետո նա կրկին ասում է. «Հարյուր հազարավոր փախստականների վերադարձը շարունակում է Ադրբեջանի իշխանությունների առաջնահերթությունը մնալ։ Մենք սկսել ենք ազատագրված տարածքների վերականգնումը։ Այդ գործընթացը, սակայն, դանդաղում է այն ահռելի չափերի հասնող ականապատման պատճառով, որ իրականացրել են հայերն այդ շրջաններում», - հայտարարել է Ալիևը՝ հերթական անգամ պնդելով, թե 2020թ. աշնանը Ադրբեջանին հաջողվել է սեփական ուժերով և «ռազմաքաղաքական մեթոդներով» կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի պահանջները։

Ավելին, Ալիևն ասում է, որ «Հայաստանը պատրաստ չէ խաղաղ համաձայնագրի ստորագրմանը», այսինքն, կրկին Հայաստանին ներկայացնում է որպես լարվածություն ստեղծող կողմ... «Ոչ պաշտոնական խողովակներով ստացվող տեղեկատվության համաձայն` Հայաստանը պատրաստ չէ խաղաղ համաձայնագրի ստորագրմանը», - Բաքվում օրերս նշեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պնդելով, որ նման մոտեցումը «մեծ սխալ կլինի հայերի կողմից»։

Նա պահանջում է, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանները: Ալիևի ակնկալում է, որպեսզի սկսեն աշխատանքները՝ սահմանների դելիմիտացիայի ուղղությամբ։ «Եթե Հայաստանը չի ցանկանում դա անել, իր գործն է։ Նրանք, սակայն, պետք է լավ մտածեն այդ ուղղությամբ, քանի որ հետագայում կարող է ուշ լինել», - սպառնում է Ալիևը։
Ավելի հեռուն է գնաց Ադրբեջանի ԱԳՆ-ն...

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի`ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ ճեպազրույցի ժամանակ արված հայտարարությունները: Նա որպես առաջնահերթ գերակայություն կարևորել էր Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը` համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: «Ուզում եմ ընդգծել, որ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց չվերադարձնելու Ադրբեջանի գործելակերպը նրա կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման միակ դեպքը չէ: Ինչպես գիտեք նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Ադրբեջանը այս գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքը օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլև ի հեճուկս իր պարտավորությունների՝ հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար»,-ասել է Փաշինյանը:

Ահա, թե ինչ է պատասխանել Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը: «Ադրբեջանցի ժողովրդի ազգային պատմական հիշողության մեջ ժամանակակից Հայաստանի տարածքը, որտեղ մեր հայրենակիցներն ապրում էին որպես պատմականորեն արմատավորված ժողովուրդ, կոչվում է Արևմտյան Ադրբեջան և, ինչպես գիտեք, մեր հայրենակիցները 3 անգամ արտաքսվել են այս տարածքից, վերջին անգամ 1988 թվականին: Զանգեզուրի շրջանը և դրա բաժանումը արևելյան և արևմտյան մասերի նույնպես պատմական իրողություն է: Մեր հայրենակիցների վերադարձը այս տարածքներ նրանց ամենաբնական իրավունքն է: Դրանք տարածքային պահանջներ չեն, այլ փախստականների իրենց տներ վերադարձ, որն արտացոլված է 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունում»,-ասել է Աբդուլաևան:

Ինչպես տեսնում ենք՝ նոր փակուղային իրավիճակ, տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ, գումարած՝ Ադրբեջանի կողմից սպառնալիքներ արդեն Հայաստանի նկատմամբ, համեմված տարածքային պահանջների ներկայացմամբ:
Հետաքրքիր է, թե ինչ է հորդորելու Պուտինն Ալիևին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2935 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am