Ադրբեջանական գազ՝ Եվրոպային. Ալիևը ցույց է տվել «կոնֆետը»

Վրաստանի ծովափնյա Բաթումի քաղաքում միջազգային համաժողով է անցկացվելու, որին մասնակցելու են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն և հյուրընկալ երկրի՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ակնկալվում է, որ Բրյուսելի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրած Եվրամիության Արևելյան գործընկերությունում ընդգրկված երկրներից այդ եռյակը՝ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը, առաջ կմղեն ԵՄ-ի հետ համագործակցության մակարդակը բարձրացնելու հարցերը։

Եվրոպական խորհրդի նախագահը Վրաստան ժամանեց Ադրբեջանից։ Շառլ Միշելը տարածաշրջանային այց է կատարում հարավկովկասյան երկրներ՝ նախ այցելելով Հայաստան, հետո՝ Ադրբեջան, հիմա Վրաստանում է։

Բաքվում այցի ավարտին նա մամուլի համատեղ ասուլիս տվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ ասուլիսում, ինչպես և Երևանում, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Եվրամիությունը պատրաստ է դրական դերակատարություն ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար, Բաքվում հայտարարել է Շառլ Միշելը։ «Մենք պետք է մտածենք, թե ինչ է պետք անել խաղաղության և առաջընթացի հասնելու համար, ինչ տարրեր է անհրաժեշտ հաշվի առնել տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու համար։ Ես հնարավորություն ունեցա այդ հարցը քննարկելու Ադրբեջանի նախագահի հետ։ Ես դիմել եմ և՛ Հայաստանի վարչապետին, և՛ Ադրբեջանի նախագահին և նշել, որ Եվրամիությունը պատրաստ է դրական դերակատարություն ունենալ այդ հարցում», - ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Ընդգծելով, որ Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ-ի միջնորդական առաքելությանը, Շառլ Միշելը միաժամանակ ասել է. - «Բայց դա Եվրամիությանը չի խանգարում կիսվել իր փորձով, աջակցություն ցուցաբերել անվտանգության և կայունության ձեռքբերմանը, և որ ավելի կարևոր է՝ տարածաշրջանի խաղաղությանը, առաջարկել որոշ գաղափարներ խաղաղության գործընթացի փոխադարձ առաջընթացի համար»։ Ի դեպ, համատեղ ասուլիսում Իլհամ Ալիևն ասել է, որ ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա կավելանան։

Շառլ Միշելի այցը, իրականում, ոչ միայն ստուգողական է, այլև՝ կոնկրետ Բրյուսելի սպասելիքների առումով: ԵՄ-ն չի ցանկանում անմասն մնալ, եթե տարածաշրջանային հաղորդակցության ուղիները բացվեն: Հաջողության «դափնիները» ԵՄ-ն էլ կցանկանար կիսեր, չէ որ Ֆրանսիան, որպես ԵՄ պետություն, ներգրաված է ԵԱՀԿ Մինսկի խմբում, հետևաբար Բրյուսելն էլ իր կոնկրետ շահերն ու սպասելիքներն ունի հակամարտության լուծումից:

Ամեն դեպքում, հատկանշական էր, որ Շառլ Միշելի այցի օրերին՝ սրվեց իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Սա հստակ ազդակ էր Ադրբեջանի կատարմամբ, որ ԵՄ-ի մուտքը այս տարածաշրջան այդքան էլ ցանկալի չէ:

Ընդ որում, դա ոչ միայն Անկարայի, այլև Մոսկվայի համոզումն է: Այնպես որ, որ Շառլ Միշելի այցի արդյունքների մասին դեռ վաղ է խոսել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1598 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am