Նիկոլ Փաշինյանի պողպատե մանդատը․ Ալիևն արդեն պահանջում է

 Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր գլխավորած <<Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ: Մանդատը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից:

Այդ մանդատը, ըստ Փաշինյանի՝ ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, տարածաշրջանային կայունության ու տևական խաղաղության հաստատում: Փաշինյանը, սակայն, հաջորդ պարբերության մեջ հակաել է ինքն իրեն՝ մատնանշելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն այս հարցում։ Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանը և խաղաղության պայմանագրին: Ստեղծված իրավիճակում Հայաստանի համար ընդունելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումը, որն արտահայտվել է մասնավորապես ապրիլի 13-ի հայտարարության մեջ, որում նրանք կոչ են անում հատուկ ուշադրություն դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորմանը։ Կարգավորման հիմքում հայտնի սկզբունքներն են՝ ազգերի ինքնորոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում ու տարածքային ամբողջականություն։

Իր հերթին Ադրբեջանն անընդհատ հայտարարում է, թե Արցախի հարցն արդեն լուծված է, ավելին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի տխրահռչակ թղթով նախանշվում է նաև սահմանազատման հարցը՝ խորհրդային Ադրբեջանի ու խորհրդային Հայաստանի սահմանների գծով։ Ալիևը բազմիցս է հայտարարել, որ սահմանազատման համատեքստում ուզում է ստանալ Արցախն ամբողջությամբ, դեռ որոշ տարածքներ էլ Հայաստանի Հանարապետության տարածքից։ Ալիևի ախորժակը այնքան է բացվել, որ նա հրապարակավ խոսում է <<Պատմական Զանգեզուրը և Էրիվանը վերադարձնելու>> մասին։ Այս հայտարարությունները կարելի էր դիտարկել սոսկ ադբեջանական ներքին սպառման համատեքստում արտաբերված ինչ-որ մտքեր։ Սակայն ադրբեջանական զինուժի ավելի քան երեքամսյա ներկայությունը Սյունիքի տարածքում բոլորովին այլ իրողության մասին է վկայում։ Ալիևը, ըստ էության, նոր պատերազմի է պատրաստվում և իր այդ մտադրությունը նա չի էլ թաքցնում։

Հայկական կողմը, մասնավորապես վերջին արտահերթ ընտրության ժամանակ պողպատե մանդատ ստացած Նիկոլ Փաշինյանը հրաշալի գիտի այդ մասին։ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, և դրա դրսևորումները տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: Եվրոպացի պաշտոնյան Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ծավալվող իրադարձություններն անվանել է վիճելի տարածքների կարգավիճակի հստակեցմամբ պայմանավորված կոնֆլիկտ և կոչ արել գտնել խաղաղ լուծումներ։ Նիկոլ Փաշինյանը անգամ չի էլ ընդդիմացել և չի փորձել ուղղում մտցնել խոսակցության մեջ առ այն, որ խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքի մասին է։ Սա կարելի է դիտարկել նախապատրաստական աշխատանք՝ նոր ռազմական բախումներ սկսվելու դեպքում Հայաստանի տարածքները զիջելու համար։ Մեր զինված ուժերը դիմակայելու ռեսուրս չունեն, Նիկոլ Փաշինյանի և իշխանության հույսն ամբողջությամբ Հայաստանում տեղակայված ռուսական բանակն է։ Բայց մի տեսակ դժվար է պատկերացնել, որ ռուսական բանակը կպաշտպանի այն պետության սահմանները, որին Եվրոպական Միությունը 2,6 մլրդ եվրո աջակցություն է տրամադրելու։


Հայկ Դավթյան

 

 

 

դիտվել է 1749 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am