Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Հայաստանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն այսօր կայացած քառորդ եզրափակիր փուլի մենամարտում 5:0 հաշվով վստահ հաղթեց հունգարացի Ռիչարդ Կովաչին եւ մտավ կիսաեզրափակիչ: Այդպիսով, Հովհաննես Բաչկովը նվազագույնն ապահովեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ:

