Նիկոլի վարչախումբը հազարավոր մարդկանց է սպանել, ինձ բերման ենթարկելն ի՞նչ է որ. Գեղամ Նազարյան (video)
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանը դուրս է եկել ոստիկանության բաժնից, ուր բերման էր ենթարկվել այսօր առավոտյան։ Միանալով «Հայաստանի իրավական մարտահրավերները» խորագրով քննարկմանը՝ նա ներկայացրեց, թե ինչպես են իրեն բերման ենթարկել։
Նազարյանի խոսքով՝ այսօր տեղի ունեցավ մի գործողություն, որը մի դրվագով ևս պատկերավոր բնորոշեց, թե այսօր ինչ երկրում ենք ապրում և ինչ վարչախմբի պայմաններում։
