Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն... Նիկոլ Փաշինյան (video)
Ցանկանում եմ եւս մեկ անգամ ողջունել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին. Գործընկերոջս հետ արդյունավետ եւ կառուցողական զրույցների ժամանակ մտքեր ենք փոխանակել Հայաստանի եւ ԵՄ միջեւ ծավալված ակտիվ համագործակցության, համատեղ ծրագրերի, ինչպես նաեւ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 17-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսում իր ելույթում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
