Դավիթ Հարությունյանը նկատողություն չի արել.Արփինե Հովհաննիսյան
«Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հայտարարությունը, թե նախկին նախարարի պաշտոնավարման ընթացքում քայլեր արվել են, բայց դրանք բավարար չեն եղել, քննադատություն չի եղել նախկին նախարարին: Այդպիսի ձևակերպումը ոչ թե նկատողություն եմ համարում, այլ՝ գործող նախարարի կողմից սեփական աշախատանքների ուրվագծման մարտավարություն: Այդպիսի ձևակերպումը, «քայլեր կատարվել են, բայց դրանք բավարար չեն» կիրառելի են բոլոր նախկին նախարարների նկատմամբ և կիրառելի կլինի նաև գործող նախարարի նկատմամբ որոշ ժամանակ անց», -լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Արփինե Հովհաննիսյանն հայտնեց, որ քանի դեռ ոլորտում չեն հասել այն արդյունքներին, որոնց ձգտում են, նշանակում է ձեռնարկված քայլերը բավարար չեն եղել և բնական է, որ պիտի քննադատվեն:
