Թրամփը նման չէ մի մարդու, ով հատուկ կապեր ունի ՌԴ-ի հետ.Պորոշենկո
ТАСС-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նման չէ մարդու, որին կարելի է կասկածել Ռուսաստանի հետ ինչ-ինչ հատուկ կապերի մեջ: Այս կարծիքը հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեքշաբթի Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Նա միանշանակ նման չէ մարդու, որը որևէ հատուկ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ:Իմ անձնական տպավորություններն այսպիսին են, որ նա հիանալի ղեկավար է՝ մեծ խարիզմայով, քաղաքական մեծ կամքով: Նա Ուկրաինայի լավ բարեկամն է, որն ինձ օգնում է խաղաղության հասնել իմ երկրում», - ասել է Պորոշենկոն՝ խոսելով Թրամփի մասին:
