Ստեր՝ հայ-ռուսական տնտեսական կապերի և կենսաբանական զենքի մասին

Ներկայացնում ենք ապատեղեկատվության կանխմամբ զբաղվող Սուտ.am կայքի նոր հրապարակումները։ Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված քննարկումների շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ: Այդ հանդիպման շրջանակներում ՀՀ նախագահը, անդրադարձ կատարելով Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ մի քանի ոչ ճշգրիտ տվյալներ է ներկայացրել երկկողմ տնտեսական հարաբերությունների առկա մակարդակի մասին: Առևտրաշրջանառությունը Մասնավորապես, իր ելույթի սկզբում Սարգսյանը նշել է, որ 2016թ. ընթացքում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալները գրանցել են 15% աճ: Սակայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակած տվյալները փաստում են, որ 2015թ. համեմատությամբ նախորդող տարում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության աճը կազմել է ընդամենը  7.4%: Արտահանումը Շարունակելով իր խոսքը՝ նախագահը ընդգծել է նաև այն հանգամանքը, որ 2016թ.  արտահանման ծավալները աճել են 50%-ով: Այսուամենայնիվ, տնտեսական աճի 0.2% ցուցանիշով բնութագրվող տնտեսական համակարգից արտահանման ավելի քան 50% աճը նվազագույնը տարօրինակ է, եթե նկատի առնենք նաև այն, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ազատ առևտրի ռեժիմը գործարկվել է ԵԱՏՄ անդամակցությունից տասնամյակներ առաջ՝ 1992թ.: Այս առումով դեռևս ընթացիկ տարվա տարեսկզբին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» իրականացրել է դեպի Ռուսաստան արտահանման ապրանքային  կառուցվածքի լայնածավալ ուսումնասիրություն, որից ակնհայտ է դառնում, որ արտահանման այսպիսի աճի հիմքը ոչ թե տնտեսության ընդլայնված վերարտադրությունն է, այլ Հայաստանից դեպի Ռուսաստան թուրքական ապրանքների պարզ վերարտահանումը: Ներդրումները Իր ելույթի մեկ այլ հատվածում նախագահ Սարգսյանը նշել է, որ «Ռուսաստանի Դաշնությունը մեր երկրում ամենամեծ ներդրողն է, և ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են մեր ընդհանուր ներդրումների 47 տոկոսը»: Այսուամենայնիվ, ՀՀ ԱՎԾ տվյալները կրկին վկայում են, որ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների մաքուր պաշարներում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է ոչ թե 47, այլ մոտ 39 տոկոս: Հարկ է նաև նշել, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ընդհանուր ներդրումների զուտ հոսքերը կրճատվել են շուրջ 11 մլրդ դրամով կամ 87,2%-ով, իսկ ուղղակի ներդրումների զուտ հոսքերը՝ մոտ 13 մլրդ դրամով կամ 73 տոկոսային կետով: ԻՔՄ

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում Սուրեն Պապիկյանը չի երկարացրել Կանդազի որդու պայմանագիրը Իսրայելական հարվածների հետևանքով ուրբաթ օրը Լիբանանում 6 մարդ է զոհվել Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան Մոնտեվիդեոն աջակցում է Հայաստանի հզորացմանը. Ուրուգվայի ԱԳ նախարար ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Թուրքիային կոչ ենք անում առերեսվել անցյալի ճշմարտության հետ և քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ Արսեն Հարությունյանը հաղթել է 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Եգորովին 11: 0 հաշվով Արա՛ այս սրիկանե՛ր, դուք ո՞նց եք նման բան ասում․ Աշոտ Անդրեասյան (video) ՇՏԱՊ․ Սարսափելի է․ Կարմիր խաչի օգնությունը պատերազմի դաշտ տանելու փոխարեն թափել են (video) «Արա՛, ո՞նց չասեմ՝ քո արածը շանտղություն է»․ Աշոտ Անդրեասյան (video) «Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ «Փողերի հարց կա՞»․ ինչու՞ Աննան գնաց ու հետ եկավ․ Ռոբերտ Մարգարյան (video) Զոհվածի մոր հուզիչ խոսքը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը (video) Թեհրանից առաջին ուղևորատար չվերթներն ուղևորվել են դեպի Մասկատ, Ստամբուլ և Մեդինա «Աննա՛, Ծիծեռնակաբերդում ինչու՞ էիր մենակ.ի՞նչ սև գործ են պլանավորում Նիկոլն ու Աննան». Տեր-Մկրտչյան (video) «Ապիկար Փաշինյանի բարբաջած ստերի դիմացը ո՞նց առնենք»․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am