Առուշ Առուշանյանին, «գետնին պառկեցնելով» բերման են ենթարկել (video)
Ես գրավոր դիմել եմ, որպեսզի հասկանամ, թե ում որոշման հիման վրա են բերման ենթարկել Առուշ Առուշանյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց վերջինիս պաշտպանը:
Գորիսի համայնքապետի պաշտպանի խոսքերով, ինքն այդ պահին եղել է իր պաշտպանյալի հետ, ժամը 13:30-ին եղել են ՀՔԾ-ի մոտ, քննիչն է կանչել. «5 րոպե սպասել ենք, զանգել քննիչին, նա խնդրեց գալ 30-35 րոպեից: Գնացել ենք սուրրճ խմելու, նստել ենք ու հեղեղը թափել է մեր գլխին: Առուշ Առուշանյանին, «գետնին պառկեցնելով», բերման են ենթարկել: Ես գրավոր դիմել եմ, որպեսզի հիմքերը տան, ինչ նպատակով, ում որոշմամբ է նա բերման ենթարկվել այդ ձևով»,-ասաց նա:
