Մենք ունենք մի հանրապետություն, որը 17 տոկոսանոց թոքերով է շնչում.Շարմազանով
«Հայաստանն այսօր ունի բազում մարտահրավերներ՝ թե արտաքին, և թե ներքին։ Այս ծավալուն փաստաթղթի մեջ հստակ, ուղիղ, մանրամասն ներկայացված են այդ մարտահրավերներին դիմակայելու ուղիները, մենք ունենք մի հանրապետություն, որը, դժբախտաբար, 17 տոկոսանոց թոքերով է շնչում, այսինքն՝ մեր սահմանների 83 տոկոսը փակ են», - ԱԺ արտահերթ նիստու,ներկայացնելով կառավարության ծրագիրը,ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Մենք, որպես քաղաքական իշանություն, պարտավոր ենք բոլոր բացասական սցենարները նայել։ Մեր համար ամենակարևոր հարցը անվտանգությունն է: Առանց անվտանգության կայուն ու մրցունակ համակարգի մենք չենք կարող լուծել ոչ տնտեսական, ոչ սոցիալական, ոչ ժողովրդավարական խնդիրներ և այդ առումով, այո, դեռ երկար ժամանակ Հայաստանի համար ամենաառանցքային խնդիրը պետք է լինի անվտանգության մրցունակ ու կայուն համակարգ ունենալը», - ասաց նա։ ՀՀԿ մամուլի խոսնակը շեշտեց՝ քաղաքական իշխանությունը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Արցախի կարգավիճակը, Արցախի ժողովրդի ապագան, նախևառաջ, պետք է որոշի Արցախի բնակչությունը։
