Հարկային տեռոր ընդդիմադիրների նկատմամբ

Խորհրդարանը հուլիսի 15-ին հրավիրած արտահերթ նստաշրջանի ընթացքում հրատապ ռեժիմով քննարկել Կառավարության հեղինակած  «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ ընդունեց այն:
Հիմնական զեկուցող, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ներկայացմամբ՝ առաջարկվում է պղնձի, մոլիբդենի խտանյութերի եվ հարակից որոշ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգիչների նկատմամբ սահմանել այս պահին գործող շուկայական գների մոտավորապես 15 %-ի չափով ֆիքսված արտահանման լիցենզիոն տուրք: Քերոբյանը հայտարարեց՝ հաշվարկել են՝ այս փոփոխությունից հետո առաջիկա 6 ամիսներին միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից բյուջե կմուտքագրվի մոտ 35 միլիարդ դրամ։ Իսկ փոփոխության պատճառն, ըստ Քերոբյանի, պղնձի ու մոլիբդենի միջազգային գների կտրուկ բարձրացումն է։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանն էլ ավելացրեց, որ այս նախագիծը հնարավորություն է տալու տարեկան հավաքագրել մինչև 75 միլիարդ դրամ գումար: «Հանքարդյունաբերության վրա հարկերը Հայաստանում մոտ 14 տոկոսի սահմաններում են, ինչն աշխարհում համարվում է ցածր հարկային բեռ՝ այն դեպքում, երբ երկրներ կան, որ 40-50 տոկոս հարկ են սահմանել»,- ասաց պատգամավորը:
Պարզից էլ պարզ է, որ այս օրենքի հիմնական նպատակը ԶՊԿ-ի, ավելի ճիշտ նրա սեփականատերերից Վահե Հակոբյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարն է, որն արդեն քանի օր է ընթացքի մեջ է, պետության անվտանգային խնդիրները թողած ԱԱԾ Ալֆա ջոկատը գրոհում է կոմբինատի վրա, բարբարոսաբար ավերում, խառնափնթոր վիճակ ստեղծում հիմնարկում, մի քանիսն արդեն ձերբակալված են:

Հակոբյանը Հայաստան դաշինքի անդամ է, դեռեւս նախըտրական շրջանում Փաշինյանը Սյունիքում նրան խոստացավ, որ զրկելու է իր բաժնեմասից, հիմա օրենսդրական ճանապարհով, որն ավելի շատ հարկային տեռոր է նշանակում, Փաշինյանը փորձում է լուծել իր առջեւ դրված խնդիրը, ֆինանսական խնդիրներ ստեղծել կոմբինատի համար: Առանց այն էլ տնտեսական կռախի առջեւ կանգնած պետության կայացած հիմնարկներից մեկը ոչնչացնել իր նեղ-անձնական շահերի ու ցանկությունների պատճառով: Հիշեցնենք, որ ԶՊԿ-ն տարիներ շարունակ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը, բացի Վահե Հակոբյանից, օտարերկրա սեփականատերեր ունի: Նիկոլ Փաշինյանը երեք տարի շարունակ ներդրումային բում է խոստանում, իսկ այսօր վանում արդեն կայացած գործընկերներին, ով պետք է այս ամենը տեսնելուց հետո գա Հայաստան եւ ներդրումներ անի՝ հասկանալով, որ մի օր էլ իր բիզնեսն են քանդելու քաղաքական դրդապատճառներով: Հայաստանում առանց այն էլ բիզնես գործունեություն ծավալելը դյուրին գործ չէ, փոխանակ խրախուսեն, հարկային բեռի թոթափում լինի, հատկապես հիմա, երբ երկրում տնտեսական շարժ գրեթե գոյություն չունի, հակառակն են անում: Իշխանությունը չի բացառում նաեւ կոմբինատն ազգայնացնելը, պետականացնելը եւ այդ մասին հայտարարեց Իմ Քայլի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի բերանով: Պատգամավորը ուղիղ չասաց, բայց հասկացրեց, որ հաջորդ քայլը դա է լինելու:

Անի Սահակյան

դիտվել է 1751 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am