Իշխանավորների սիրտը սաունա, Կարիբյան կղզիներ եւ այլ զվարճանքներ է ուզում

Ազգային ժողովը մեկ օրվա ընթացքում ամբողջությամբ ընդունեց իշխանական պատգամավորների հեղինակած նախագիծը, որով յուրաքանչյուր պատգամավորի պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական 50 հազար դրամը 250 հազար կդառնա։ Այս գումարը պատգամավորներին հատկացվում է բացի աշխատավարձն ու պարգեւավճարը։
Նախագծի համահեղինակ, իշխանական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի խոսքով, իրենց պատգամավորական փորձը ցույց է տվել, որ տարբեր ծառայություններից օգտվելու համար հատկացվող գումարը բավարար չէ. «Հիմնականում սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»։
«50 հազարի մեջ մենք չենք տեղավորվել», - ասում է իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ շարունակելով, թե պարտադիր չէ մարզ գնալ, Երևանում էլ շփումներ կան։ Օրինակ է բերում, թե սրճարան գնալիս մեկ անգամ էլ դու պետք է հաշիվը փակես։
Վիկտոր Ենգիբարյանն իրեն ուղղված հարցին, թե օրինակ մարզային այցի համար անձամբ իրեն որքա՞ն գումար չի բավականացրել, որքա՞ն լրացուցիչ գումար է ծախսել, պատասխանեց. «Ես չէի ուզենա կենցաղային մակարդակի վրա բերել մեր խոսակցությունը։ Ես ի նկատի ունեմ, որ պատգամավորներին անհրաժեշտ է իրենց լիարժեք գործունեությունը ծավալելու համար պատշաճ նյութատեխնիկական հնարավորություններ, սպասարկում»։

Իշխանական խմբակցությունը լքած Սոֆյա Հովսեփյանն էլ հեգնեց, թե պատգամավորների կրունքները մարզեր այցելելս են հավանաբար մաշվել: Նա առաջարկեց օրենքը բոլորի համար հավասար չկիրառել, կան պատգամավորներ, որ մարզի երես էլ չեն տեսել:
ԲՀԿ-ն լքած, հիմա իշխանության ապահով տանիքի տակ հանգրվանած Սերգեյ Բագրատյանն էլ ասաց, թե չի կարծում, որ մարզ չայցելող պատգամավոր կլինի, դա բարոյական պարտքն է. «Առնվազը վաթսուն լիտր բենզինը ծախսում ես, երբ որ գնում ես Վայոց Ձորի գյուղերը, վերադառնում ես՝ մոտ 450-500 կիլոմետր։ Վաթսուն լիտրը եթե վերածենք դրամի, երեսուն հազար դրամ, գիշերակացի, հաց ուտելու համար ևս երեսուն հազար դրամ։ Այսինքը՝ մեկ այցի համար վաթսուն հազար դրամ է ծախսվում։ Չորս անգամ շաբաթ-կիրակի անպայման գնում ես, և երկու հարյուր քառասուն հազար դրամը ծախսվում է։ Էդտեղ հարցը զուտ միայն հավասարեցման, համահարթեցման հետ է կապված, դրա լուծումը կարող ենք գտնել։ Կամ ի վերջո ես չեմ պատկերացնում, որ կարող է գտնվել մի պատգամավոր, որ մարզ չպետք է այցելի։ Դա իր բարոյական պարտքը չկատարելու համար պատգամավորը, կարծում եմ, բոլորիս կողմից հարգանքի չի արժանանա»։
«Էս փուլում համարում եմ անբարոյական նախագիծ», - ասաց նախագծին դեմ քվեարկած միակ պատգամավորը՝ Նաիրա Զոհրաբյանը, նրա կարծիքով, հետպատերազմյան վիրավոր Հայաստանում բազմաթիվ խնդիրներ են առաջացել, 44-օրյա պատերազմի հետևանքով բազմաթիվ վիրավոր զինվորներ կան, որոնք բուժման կարիք ունեն։
Իսկ իր աշխատանքը կատարելու համար պատգամավորին, ըստ Զոհրաբյանի, հավելյալ գումար անհրաժեշտ չէ. «Այս խորհրդարանը պիտի մերժի այս նախագիծը, որովհետև պատգամավորը պարտավոր է, դա պատգամավորի իմպերատիվ պարտականությունն է հանդիպել ընտրողների հետ, հանդիպել քաղաքացիների հետ,դրա համար պատգամավորները ստանում են աշխատավարձ։ Հիմնավորումը, որ պատգամավորների թիվը պակասելու է, և բյուջեի վրա դա լրացուցիչ ծախս չի լինելու, հրաշալի է, լավ է։ Եկեք էդ գումարները ուղղենք, մեր վիրավոր տղաներին կարողանանք տեղափոխենք եվրոպական առաջատար կլինիկաներ, էնտեղ նրանց բուժենք»։
Որքան էլ տարօրինակ է նախագծի մասին ելույթ չունեցավ Հայաստան դաշինքի անդամ, իշխանական պատգամավորը լքած Աննա Գրիգորյանը, ներկա չէր նաեւ Թագուհի Թովմասյանը:

Այն, որ նման նախագին անբարոյականությունը է, Նաիրա Զոհրաբյանը թերեւս մեղմ արտահայտվեց, տնազուրկ, հաշմված երկրում,փաստորեն, թիվ մեկ խնդիրը դարձել է սրճարաններում հաշիվ փակելու եւ պատգամավորական գործունեությունից բխող այլ ծախսերի հարցը: Չենք զլանա հերթական անգամ կրկնել, որ, այո, ինչ անում են, լավ են անում, հասնում է մեզ, սրանք մարդիկ են, ովքեր պողպատյա մանդատ են ստացել եւ մենք պետք է ընդունենք, որ շուտով, շատ շուտով այս մարկանց սիրտը ընտրողի, քաղաքացու հետ սաունաներում, կամ ասենք Կարիբյան կղզիներում հանդիպելու, հաշիվ փակելու կրքեր է հետապնդելու, այնպես որ պատրաստ եղեք, որ թոշակառուի, ուսուցչի, վիրավորների, անտունների հաշվին ապագայում այդ կարիքներն էլ բավարարեն, քանզի կա ապագա, եւ այդ ապագան Հայաստանը ոտնակոխ անողներինն է:

Անի Սահակյան

դիտվել է 2564 անգամ
Լրահոս
Լսեցի՞ք՝ այսօր Փաշինյանն ինչ էր ասում ԵԱՏՄ-ում․ Լևոն Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Վեհափառ Հայրապետը գնում է դատարան (video) Վտանգավոր դիտահորեր և խեղդող փոշի. ինչո՞ւ են Էջմիածնի ճանապարհները դանդաղ վերանորոգվում. Hetq. am Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ «Այսօր տեսանք Փաշինյանի հերթական խեղկատակությունը»․ Նաիրի Հոխիկյան (video) Երեկ վիզս ժինջիլ էիք քցում․ աբսուրդ է, որ ինձ էդ ասում է ՀՀ քաղաքացու վրա թքած Ալենի նախկին օգնականը (video) Իրանը ցանկանում է համաձայնության գալ․ Թրամփ Մենք մեր խաչը չենք հանելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր Ռուբեն Մխիթարյան (video) «Սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 3 անձ Ծառուկյանի գործով Նիկոլենք հասկացել են՝ կատարյալ էշություն են արել․ Արման Աբովյան (video) Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Արա՛, դուք իմ քթից բերեք, եթե․․ դուք թուրքին բերելու եք ու․․․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am