Նիկոլ Փաշինյանի արդար հատուցումը

 

Նոր Հայաստանում հայտնի են դառնում ուշագրավ փաստեր, որոնք արժանի են գրվելու դասագրքերում,որպես ցինիզմի դարակազմիկ նմուշներ։ Եվ այսպես՝ հետպատերազմական երկրում, <<ապագա կա>> լոզունգով վերընտրված իշխանությունը, որպես նոր ապագայի առահավատչյա հնգապատկեց պատգամավորներին հատկացվող դրամական հատուցման չափը։
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց իմքայլական պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլ Բաղդասարյանի հեղինակած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը 50 հազար դրամից դարձնել 250 հազար դրամ։
Այսպիսով` ՆիկոլըՓաշինյան "պողպատյա մանդատի" ուժով առաջինը բացահայտ բարձրացրեց իր պատգամավորների աշխատավարձը, որոնք առանց այդ էլ բարձր աշխատավարձ էին ստանում։ Այսուհետ նոր ընտրված պոտգամավորները, բացի 600 հազար աշխտավարձից, ամեն ամիս կստաննա նաև 250 հազար դրամ գործունեության ծախսերի գումար, չհաշված ամենամսյա պարգևավճարները, որոնք ներաառյալ պաստգամավորն ամսվա կտրվածքով պետական բյուջեից կստաանա նվազագաույնը 1 մլն դրամից ավելի աշխատավարձ / պատգամավորների պարգևավճարը նվազագույն չափով ստանալու դեպքում, կազմում է նրանց աշխատավարձի 30 տոկոսը/։
Եթե նկատի ունենանք, որ նոր խորհրդարանն ունի 107 պատգամավոր և նրանցից յուրաքանչյուրը տարեկան 200 հազար դրամ հավելյալ գումար է ստանալու, ապա պարզագույն թվաբանությամբ՝ միայն ավելացված պատգամավորական ծախսի գումարը տարեկան կտրվածքով մոտ 257 մլն դրամ է կազմում։
Հիմա փորձեք հաշվել, թե այդ գումարով քանի դիրք կարելի էր կառուցել։ Հիշեցման կարգով ասենք, որ Արցախը թշնամուն հանձնելուց հետո՝ Հայաստանի Հանարպետության գրեթե ողջ տարածքն առաջին գիծ է դարձել, ամբողջությամբ փոխվել է սահմանային բնագիծը, որտեղ մենք նորմալ դիրքեր և զորամասեր չունենք։
Հատկանշական է, որ երբ մոտ երկու ամիս առաջ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ադրբեջանական զորքը անարգել ներթափանցել էր մեր երկիր և խախտել ՀՀ պետական սահմանը, Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարեց, թե դեռ չեն հասցրել սահմանը կահավորել, այդ պատճառով էլ թշնամու զինուժն արագել մտել է ՀՀ տարածք։

Մեր զինվորները շատ դեպքերում գետնի վրա են քնում, կամ էլ մեքենայի մեջ։ Սա է իրողությունը։ Եվ ահա նման պայմաններում Նիկոլ Փաշինյանը միանգամից 200 հազար դրամով բարձրացնում է իրեն խոնարհ հարսի պես ծառայող պատգամավորների վարձատրությունը։ Փաստորեն, սիրելի՛ Պողոս, դու ձայն ես տվել ոչ թե քո, այլ Փաշինյանի պատգամավորների ապագայի համար։ Ոչինչ, որ քո աշխատավարձը չբարձրացավ, ոչինչ, որ գներն ամեն օր թանկանում են, ոչինչ, որ մեր զինվորներին թշնամին օրը ցերեկով գողանում տանում է, ոչինչ, որ մենք սահմանին շարունակում ենք զոհ տալ, ոչինչ, որ ադրբեջանական զինուժն արդեն ավելի քան երեք ամիս հաստատվել է մեր պետության տարածքում և հրաժարվում է հեռանալ, ոչինչ, որ Արցախը կորցնելուց հետո հիմա էլ մաս-մաս Հայաստանն ենք կորցնում, ոչինչ, որ գերիները դեռ չեն վերադարձել, ոչինչ, որ սարերից ու ձորերից շարունակում ենք զոհված տղաների դիեր գտնել, ոչինչ, որ հարյուր հազարավոր մայրեր սգավոր են դարձել, կարևորը՝ նախկինները ետ չեկան։ Ամեն ինչ արդար է, դժգոհելու տեղ չունենք։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3745 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am