Ունեցել ենք ներքին բուռն բանավեճեր. վարչապետ
«Ունենք հստակ տեսլական ու գիտենք` ինչն ենք փոխելու, յուրաքանչյուր ոլորտի համար կա հստակ ծրագիր:83 տոկոսը մեր սահմանների փակ է, կախվածություն ունենք միջազգային շուկաներից ու աշխարհաքաղաքական զարգացումներից։ Սա թվարկում եմ ոչ թե հուսալքելու, այլ ասելու, որ իրատես ենք։ Աշխարհում կան երկրներ, որոնք ավելի վատ ստարտային վիճակում են եղել, սակայն իրենց գործի նկատմամբ հավատով հասել են արդյունքների։ Մենք կհաջողենք, եթե աշխատենք, կրթվենք ու անմնացորդ նվիվենք մեր գործին։ Ավելի քան 7 մլն հայ աշխարհասփյուռ է, դրա համար մենք պետք է կապերը սերտացնենք Սփյուռքի հետ։ Մենք պատասխանատվություն ունենք միմյանց նկատմամբ ու շտկելու մեր կեցվածքը աշխարհի նկատմամբ»,-Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Մենք անհանդուրժողականության քաղաքականություն ենք որդեգրել կոռուպցիայի դեմ, աշխատում են քաղծառայողի կերպարի վրա։,վստահեցրեց վարչապետը,ում խոսքով առաջիկա 5 տարում տնտեսական աճը հիմնված կլինի ներքին զարգացումների վրա, արտահանում-ՀՆԱ հարաբերությունը հասցնելու են 40-45 տոկոսի, սեզոնային մրգերի արտահանման վարչարարությունը էապես թեթեւացրել են. «Ունեցել ենք 21 տոկոսի արտահանման աճ, երբ համեմատում ենք առաջին կիսամյակը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փող շորթելու, հարկային ստուգումների քանակը պակասել է։ Հարկային եկամուտները աճել են 8,4 տոկոսով»: «Ոչ մեկ մեր փոխարեն չի ապրի մեր կայքը, ոչ մեկը չի անի մեր փոխարեն մեր գործը, մեր հույսը միայն մեր վրա պետք է դնենք, մենք միասին պետք է կառուցենք մեր երազանքի երկիրը։ Դրա համար օր ու գիշեր նվիրված պետք է աշխատենք»,-ասաց նա:
