Թուրքի դեմ կարում ենք պայքարենք, կարկուտի դեմ չենք կարում. Սեդրակ Սարոյան
« 7 գյուղ ընդհանրապես զրկվել է ամեն ինչից: Հաստատ գյուղի կեսը կգնա Ռուսաստան, պետք է մի բան անենք։ Արդեն վարկ էլ չեն կարողանում վերցնել, վկա էլ չկա, որ վարկ վերցնեն։ Թուրքի դեմ կարում ենք պայքարենք, կարկուտի դեմ չենք կարում»,-լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սեդրակ Սարոյանը,մտահոգություն հայտնելով՝կապված Էջմիածնում կարկուտի հետևանքների հետ։ Վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ երեկ եղել է խորհրդակցություն, վաղը-մյուս օրը կհայտարարեն, թե ինչ աջակցություն է տրամադրվելու։
