Ֆինանսական առումով՝ վստահ չեմ. Վահան Մարտիրոսյանը՝ օդանավակայան գնացող նոր երթուղու մասին
«ժողովրդի համար արդարացված է, ֆինանսական առումով՝ վստահ չեմ: Սա պիլոտային ծրագիր է: Առաջին օրը դրանից օգտվել է 80 հոգի, երկրորդ օրը՝ 60, երրորդ օրը՝ 190, չորրորդ օրը թիվը մի քիչ պակասել է, մոտ 160 է կազմել: Ընթացքում կերևա, թե որքանով ծրագիրը կարդարացնի իրեն», - խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝անդրադառնալով Զվարթնոց օդանավակայան գնացող նոր երթուղուն:
