Սերժ Սարգսյանին համոզողներ կա՞ն, որ դառնա վարչապետ, ես համոզողների մեջ չկամ. Կարեն Կարապետյան
«Չնայած սրան՝ տպավորություն է, որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները չակերտավոր արդեն սկսում են Սերժ Սարգսյանին համոզել, որ նա, այնուամենայնիվ, փոխի իր մտադրությունը և առաջադրվի վարչապետի պաշտոնում: Դուք համոզողների թվու՞մ եք ու պատրա՞ստ եք 2018թ. Կառավարությունում լինել փոխվարչապետ կամ, ասենք, տարածքային կառավարման կամ այլ նախարար», - Ազգային ժողովի նիստին «Ելք» խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով վարչապետին, մեջբերեց նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, ըստ որի վերջինս այլևս չի առաջադրվելու նախագահի կամ վարչապետի պաշտոնում: «Դուք ասում եք, որ բազմիցս պատասխանել եք այդ հարցին, բայց ես խնդրում եմ նորից պատասխանեք, ես գրի կառնեմ ձեր պատասխանը»,-հարց ուղղեց նա վարչապետին: Ի պատախասխան վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ հարցը կոռեկտության դաշտում է: «Դրա համար ուզում եմ` ճիշտ հասկացված լինի: Ես չեմ կարող պնդել: Հենց դա պնդում ես, դու միանգամից դառնում ես քննադատվող թիրախ: Ես պատրաստ եմ լինել վարչապետ` էս պատասխանը բավարա՞ր է: Իսկ համոզելու մեջ ես կա՞մ: Չգիտեմ` համոզողներ կան, թե` չէ, ես համոզողների մեջ չկամ», - ասաց Կարեն Կարապետյանը:
