Թուրքերը մեր բարեկամներն են. ինչու է Արմեն Գրիգորյանը գործուղվել ԱԳՆ

Մայիսի կեսերից թափուր մնացած ԱԳ նախարարի պաշտոնում առաջիկայում կնշանակվի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և մեկ այլ որոշմամբ նշանակվել Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ Մինչ ՍԴ որոշումը և ՀՀ Կառավարության ձևավորումը Արմեն Գրիգորյանը կպաշտոնավարի որպես ՀՀ ԱԳ փոխնախարար, որից հետո կնշանակվի նախարար:

Մամուլում մի շարք թեկնածուների անուններ էին շրջանառվում նախարարի պաշտոնի համար, բայց ինչպես տեսնում ենք քչերն են համաձայնում պատասխանատվություն ստանձնել այն խայտառակ ու վտանգավոր իրադարձություններին, որոնք սպասվում են մեզ մոտ աագայում՝ սկսած Արցախի կարգավիճակից, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց, վերջացրած անկլավների հանձնում: Եւ Նիկոլ Փաշինյանին այլ ելք չի մնացել, քան սեփական ուսապարկերից մեկին կարգել այս կարեւոր պաշտոնում:
Սակայն Գրիգորյանի թեկնածությունը թերեւս ամենաանհաջողն է եւ վտանգավորը պետության շահի տեսանկյունից՝ հաշվի առնելով իր ակնհայտ արևմտամետ և հակառուսական հայացքները, որոնք դրսեւորվել են մինչեւ հեղափոխությունը: ԱԽ քարտուղար աշխատելու առաջին փուլում որոշ տեղեկություններով ռուսները նույնիսկ կոնտակտի մեջ չեն մտել նրա հետ: Իհարկե, վերջին շրջանում որոշակի հրապարակային ռեւերանսներ արեց Ռուսաստանի նկատմամբ, սակայն դրան զուգահեռ անշեղորեն տարավ նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու, բարիդրացիություն անելու արեմտյան իր տերերի գիծը:

Հարկ է հիշեցնել Արմեն Գրիգորյանի՝ պատերազմից հետո տված աղմկահարույց հայտարարությունը, թե պետք է վերանայել Թուրքիայի նկատմամբ Երևանի մոտեցումներում։ Նիկոլ Փաշինյանը ԱԳ նախարարի պաշտոնում Արմեն Գրիգորյանին թերեւս նշանակելու է հենց այս առաքելությամբ, որպեսզի վերանայվեն հայ-թուրքական հարաբերություններն ու ընկալումները եւ ինչպես Նիկոլ Փաշինյանն էր լրացրել Գրիգորյանի միտքը հայերս մեր դարավոր հարեւաններին չընդունենք իբրեւ թշնամիներ:
Իսկ այս ամենը միանշանակ ավելու է Ռուսաստանի՝ տարածաշրջանում դերի նվազեցման հաշվին, ինչը կարող է նոր աղետի առջեւ կանգնեցնել Հայաստանը:

Անի Սահակյան

դիտվել է 2944 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am