Սաուդյան Արաբիայում թագաժառանգ արքայազնը փոխվել է
Ինչպես հայտնել Է AFP գործակալությունը, Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորը հունիսի 21-ին փոխել Է գահաժառանգ արքայազնին. Մուհամեդ բեն Նաիֆ Ալ Սաուդի փոխարեն գահաժառանգ Է դարձել թագավորի 31-ամյա որդին՝ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը: Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը նաեւ նշանակվել Է առաջին փոխվարչապետ,նա պահպանել է պաշտպանության նախարարի պաշտոնը: Արքայական հրամանագրի համաձայն՝ Մուհամեդ բեն Նաիֆ Ալ Սաուդը ոչ միայն զրկվել Է իր տիտղոսից, այլեւ հեռացվել Է առաջին փոխվարչապետի պաշտոնից եւ ներքին գործերի նախարարի պաշտոնից:
