Վարչապետի ելույթն ԱԺ-ում. «Գիտենք ինչն է պետք փոխել և ինչպես»
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը: «Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ, հարգելի՛ պատգամավորներ, Տիկնայք և պարոնայք, Այսօր մենք ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը 2017-2022 թվականների համար: Մենք քաջատեղյակ ենք այն սպասելիքներից, որ մեր հասարակությունն ունի Կառավարությունից և մեր գործողություններում հաշվի ենք առնում այդ ակնկալիքները: Վերջին ինն ամիսների աշխատանքի հիման վրա հստակ պատկերացնում ենք մեր ներկան՝ գիտենք ինչ խնդիրներ և հնարավորություններ ունենք: Ունենք նաև ապագայի հստակ տեսլական՝ գիտենք ինչն է պետք փոխել և ինչպես, և սկսել ենք դա իրագործել: Յուրաքանչյուր ոլորտում բարձրաձայնում ենք խնդիրները, հստակորեն շարադրում մեր լուծումները և ներկայացնում առարկայական բարեփոխումների ծրագիր: Շարունակությունն՝ այստեղ:
