ԱԱԾ-ի նախկին կոլեգաներս կարոտել են. բերման է ենթարկվել ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավարը (video)
ԱԱԾ աշխատակիցներն այսօր՝ հուլիսի 14-ին, բերման են ենթարկել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանին:
Վերջինս բերման ենթարկելու ժամանակ լրագրողներին ասաց, որ չգիտի, թե ինչու են իրեն բերման ենթարկում. «Դե ինչ ասեմ, ինձ համար ԱԱԾ-ի առաջվա կոլեգաներս են, երեւի կարոտել են, տանում են»:
