Կանխեք հնարավոր նոր աղետները, զիջումները, անհասկանալի փաստաթղթերը․ Արամ Վարդևանյանը (video)
Ընտրությունների արդյունքները չեն արտացոլում ժողովրդի կամքը: Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, ՍԴ նիստում՝ ելույթ ունենալով եզրափակիչ խոսքով, ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:
Նա հիշեցրեց, որ ի տարբերություն այլ դատերի՝ ՍԴ-ն միակ դատարանն է, որը կարող է պարզել ընտրությունների ողջ կոնտեքստը: Վարդեւանյանն ընդգծեց, որ այնպես է ստացվել, որ այդ կոնտեքստում սկզբունքային դեր է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը ենթադրում է հազարավոր զոհեր, հայրենիքի կորուստ, բարդ ներքաղաքական իրավիճակ:
