Հայկական զինված ուժերը որևէ դիվերսիա չեն իրականացրել.Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել հայկական զինված ուժերի կողմից դիվերսիա իրականացնելու վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ տեղեկությունը դիվերսիայի և առավել ևս զինծառայողի գերեվարելու վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը: «Ադրբեջանի ՊՆն ապատեղեկատվություն է տարածել: Հայկական զինված ուժերը որևէ դիվերսիա չեն իրականացրել, առավել ևս որևէ զինծառայող չեն կորցրել», ֆեյսբուքյան էջում գրել է Հովհաննիսյանը:
