«Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվել է
«Սասնա ծռերի» գործով դատական նիստը, որը արտագնա պետք է անցկացվի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դեռ չսկսած, հետաձգվել է մեկ ժամով,քանի որ դ ատական նիստերի դահլիճում ապակյա պատնեշ էր տեղադրվել և նիստում լսելիությունն ապահովված չէր։ Առաջացած տեխնիկական խնդիրները լուծելու պատճառով դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց մեկ ժամով հետաձգել նիստը։ Մինչ այդ «Սասնա ծռեր» բացականչությունների ներքո դահլիճ էին մտել Արայիկ Խանոդյանը, Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արեգ Կյուրեղյանը և մյուսները։
