Շնաբարո, պնակալեզ մտավորականի հայտնությունը

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրական կոչումով նիկոլաման Հենրիկ Հովհաննիսյանը նորից ասպարեզ է եկել: Պատերազմից հետո խորը ընդհատակ անցած մտավորական կոչվող սույն երեւույթը թերեւս մտավախություն ունենալով, որ իր կուռքը չի վերարտադրվի, լռության ուղտ էր կապել, բայց ահա նորից հայտնվել է՝ իր աջակցությունն ու զորակցությունը հայտնելով Նիկոլ Փաշինյանին: Վերջինիս ընտանեկան լրատվամիջոցի հետ ծավալուն զրույց է ունեցել, որում անդրադարձել է թե քաղաքական, թե այլ հարցերի ու բազում նողկալի, խայտառակ հայտարարություններ արել՝ երիցս ցուցադրելով իր պնակալեզ, ստորաքարշ, իշխանատենչ տեսակը:

«Բոլոր կապանքները խզել են լեզվի և բերանի»,- ասում է նշելով, որ հասել ենք ժողովրդավարության, որը շատերը չեն ըմբռնում կամ սխալ են ըմբռնում, հասկանում են սանձարձակություն, ամենաթողություն: Այո, չի կարելի այս հարցում չհամաձայնել Հենրիկ Հովհաննիսյանի հետ՝ մի վերապահումով, որ նման արձանագրում անելիս պարտադիր է շեշտել, թե ով է այդ ազատությունը հասցրել սանձարձակության եւ ամոնաթողության: Ով չկարողացավ բերանին կապանքներ դնել եւ մեզանում քաղաքական դիսկուրսը հասցնել պատերին ծեփելու, ասֆալտին փռելու, շինելու մակարդակի, իսկ հասարակությանը բաժանեց սեւերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների՝ աննախադեպ դոզայի ատելության մթնոլորտ գեներացնելով: Արդյունքում, այո, ունենք աննախադեպ ժողովրդավարություն, երբ բոլորը բոլորին ատում են, չարության այս մակարդակը միմյանց նկատմամբ, անշուշտ, վտանգավոր է, բայց այս այլասերված մթնոլորտի միակ եւ թիվ մեկ պատասխանատուն , պարոն Հովհաննիսյան, Ձեր կուռքն է՝ Նիկոլ Փաշինյանը:

Հովհաննիսյանը շարունակում է. «Ինձ անհանգստացնում է, որ ինչ-որ խումբ է հայտնվել քաղաքական անվան տակ (երեկվա պաշտոնյաներ կլինեն դրանք, թե այլք), որն ամեն գնով ձգտում է իշխանության: Նպատակն իշխանությունն է, ուրիշ որևէ նպատակ չունեն: Նրանք մթնոլորտը լարում են, անհանգստություն են ստեղծում իզուր տեղը և ամեն անգամ գործածում են հետևյալ բառերը՝ «այս վիճակը»: Պարոնա՛յք, նրանց պետք է ասել, այդ վիճակը դուք եք ստեղծում, դուք եք վիճակ սարքել ինքներդ ձեզ համար և այդ վիճակի մեջ խաղում եք: Երկրի տնտեսությունը գործում է նորմալ, տեղի չեն ունեցել գների զգալի բարձրացումներ, դրամի անկում, ուրեմն կյանքը, այսպես ասած, չի համապատասխանում «այս վիճակը» բնութագրումին»:
Առնվազն բարոյական չէ խոսել այլոց իշխանատենչության մասին ու պաշտպանել մեկին, ով Արցախը հանձնելուց, հազարավոր զոհեր տալուց հետո արյան գնով փորձում է պահել իր իշխանությունը: Իսկ եթե շատերի պես պարոն Հովհաննիսյան, ձեզ մոտ եւս պետական շահն անցնում է ստամոքսով, ապա իմացեք, որ Հայաստանում վերջին ամիսներին աննախադեպ գնաճ է առաջին անհրաժեշտության ապրանքների գծով: Հասկանում ենք, որ կտրված եք իրական Հայաստանից, տանից դուրս էլ չեք գալիս, թալանչի որդիդ հոգում է քո լափը, բայց փորձեք դուրս գալ, մտնել առաջին իսկ պատահած խանութը եւ կտեսնեք երկրի իրական վիճակը:

«Նախկին նախագահները երկրի մասին չեն մտածել»,- ասում է անբարո այս երեւույթը ու հիմնավորում՝ այլապես ինչո՞ւ պիտի նրանք այդքան հարստանային: «Ի՞նչ եք սարքել, ի՞նչ եք ստեղծել, ի՞նչ եք շինել, որ այդքան հարստություն ունեք. Հյուսիսային պողոտա՞ն, իսկ որքա՞ն մարդիկ տներից զրկվեցին: Ո՞ւմ է պետք այդ պողոտան, ո՞ւմ համար է դա: Այդքան մարդ Երևանի կենտրոնում ապրող կորցրեց տունը, և ստացածը ի՞նչ էր: Ինչո՞ւ այդքան մարդու անտուն թողեցիք: Սրանից խոսեք»:
Թե մինչեւ հիմա այս մարդը չի հասկացել, թե ինչ են արել երկրի համար նախկին նախագահները, հիմա անիմաստ է նրան բացատրելը, բայց իր հիշատակած Հյուսիսային պողոտան այսօր դարձել է Նիկոլ Փաշինյանի պարծանքը եւ հիշենք, որ իր էլիտար հյուրերին հենց այստեղ է զբոսանքի հանում: Որքան մարդիկ իրենց խրճիթների, հյուղակների դիմաց կրկնակի-եռակի գումար ստացան եւ որքանն էլ երջանիկ են այդ գեղեցիկ տներում ապրելով, ինչպես քո թոռերը: Պոռնկաբարո ես քեզ պահում՝ չնկատելով ու չգնահատելով այս ամենը: Քեզ միայն ավերն ու քանդելն է գոհացնում, դուրս եկեք ողորվելի մտավորականի ձեր կարգավիճակից, մի փոքր լայնախոհություն դրսեւորեք եւ կարողացեք հասկանալ, որ եթե փոքրիկ հյուղակ քանդվել է, ապա տեղը հսկա շենքեր են կառուցվել, իսկ հյուղակատերերը այնքան փոխհատուցում են ստացել, որ Երեւանի կենտրոնում մի քանի տան տեր են դարձել:

«Պետք է դաժան լինեն զրկողների հանդեպ: Հայրենիքը փրկելու նպատակ ոչ մեկի մեջ ես չեմ տեսնում, հայրենիքը փրկողը չի հարստանա այդքան, միլիարդների չի հասնի: Կողոպտելո՞վ են հայրենիքը փրկում»,- ասում է նա:

Մարդ որքան տականքաբարո պետք է լինի, մաղձ թափող մտավորական, որ այս մակարդակի զրույց վարի՝ մոռանալով այն մեկին, ով հայրենազրկել է 50 հազար մարդու, տաս հազարի կյանքից է զրկել, հանձնել է Արցախի 75 տոկոսը: Պոռնկաբարո է պետք լինել, որ հենց այս մեկի համար դաժան պատիժ չպահանջել, փոխարենը արյան ծարավ ունենալ նախկինների հանդեպ, այն նախկինների, որոնց ժամանակ ամենամեծ թալանով իր տղան է զբաղվել:
Զրույցի ամենազավեշտալի դրվագը թերեւս Փաշինյանի բարոյականությունը քննարկելն է.«Ինձ համար կարևոր է՝ երկրի կառավարման ղեկին բարոյակա՞ն մարդ է, թե՞ ոչ: Կարևորը մարդու նպատակներն են: Այդ մարդու նպատակները բարոյական են (Նիկոլ Փաշինյանի)»,-  ինքն իրեն հարց է տալիս ու պատասխանում Հովհաննիսյանը: Բայց այս դրվագը քննարկելն անգամ անլուրջ է, քանի որ պոռնկաբարո էությամբ մարդը չի կարող բարոյականության ուղենիշ լինել եւ որոշել՝ ով է բարոյական, ով անբարո:
Եթե մի մարդու համար բարոյական է Արցախը հանձնելը, երկիրը վարի տալը, տաս հազարից ավել զոհ տալը, ճակատագրեր խեղելը, հիսուն հազարի տնազուրկ դարձնելը ու շատ ու շատ նման հայապիղծ քայլեր, ապա, ինչ խոսք բարոյական է լինելու սրա թիվ մեկ մեղավորը: Միայն թե այս որակի մարդն է անբարոյական, ում համար թվարկասծ բարոյական են:
Հովհաննիսյանը ամոթալի է համարում ժողովրդին որակյալ եւ անորակ դասակարգելը, այս մարդը փաստորեն չի էլ լսել, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էր հայտարարում, որ սկսում ենք էլիտայի դեմ կռիվը: Մտավորականությունը նույնպես էլիտա է, Փաշինյանն իր սուրը նաեւ քո գլխին է տվել, այնպես որ խոսելուց առաջ, արժե գլուխը թափահարել գոնե:
Ձեր ընկալմամբ մենք մտավորականներ էլ չունենք, իհարկե, որոշակի առումով ճիշտ եք, եթե դուք եք ազգի մտավորականության ներկայացուցիչը, այո, մենք չունենք, բայց քո որակումը, պիտակավորումն Ալվարդ Պետրոսյանն այնքան լավ է տվել, որ ավելացնելու ոչինչ չունենք:

Անի Սահակյան

դիտվել է 4144 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am