Սաուդյան Արաբիան նոր թագաժառանգ ունի
Սաուդյան Արաբիայի թագավորը թագաժառանգ է դարձրել Մուհամեդ Բեն Սալմանին։ Այս մասին գրում է «РИА Новости»-ն։ Թագավորի որդին՝ 31-ամյա Մուհամեդ Բեն Սալմանը փոխարինում է Մուհամեդ Բեն Նայիֆին։ 2015 թվականին Մուհամեդ Բեն Նայիֆը թագաժառանգ էր դարձել Սաուդյան Արբաիայում Սալմանի թագավոր նշանակվելուց անմիջապես հետո։
