Նիկոլ Փաշինյանի ֆոկուսով հրաժարականը


ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին հարց է ուղղել, թե ինչու է «Պատիվ ունեմ» դաշինքը կարծում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո պետք է լքեր իր պաշտոնը և իրավունք չուներ պաշտոնակատար մնալ։
«Երբ խնդրին նայում են ՍԴ դատավորի տեսանկյունից, երբ խոսքը վերաբերում է բարձրագույն գործադիր պաշտոնյայի պաշտոնավարման շարունակականության հարցին՝ մենք գործ չունենք սովորական մի պաշտոնյայի հետ, մենք գործ ունենք մի պաշտոնյայի հետ, որի այդ պաշտոնում հայտնվելը ժողովրդավարական գործընթացի արդյունք է։ Մեծ հաշվով՝ Ազգային ժողովի ընտրությունները վերջնարդյունքում հանգեցնում են ԱԺ ձևավորման և գործադիր իշխանության ձևավորման։ Ընդ որում, այդ գործընթացում ԱԺ-ն վարչապետի նշանակման կամ ընտրության հարցում որևէ դերակատարություն չունի։ Փաստացի ստացվում է, որ ընդամենը տեխնիկական միջնորդությամբ ժողովուրդն է ընտրում վարչապետին»,-իր հարցը այս կերպ է հիմնավորել Վահե Գրիգորյանը։
Ի պատասխան՝ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նշաել է, որ Վարչապետի նշանակումը իշխող կուսակցության կողմից, նախատեսված է Սահմանադրությամբ և դա բնորոշ է խորհրդարանական կառավարման մոդելին: Վարչապետի հրաժարականի դեպքում խաղի մեջ է մտնում Ազգային ժողովը, որին վերապահված է նոր վարչապետի ընտրության գործառույթ: Կառավարությաննհրաժարականից հետո նախարարները մնում են պաշտոնակատարներ են, բայց՝ ոչ վարչապետը, քանի որ Սահմանադրությունը հստակ սահմանել է պաշտոնանկության ինստիտուտի էությունը:
«Հրաժարական տալ ու հրաժարական տված համարվելը երկու տարբեր բաներ են: Ոչ մի Սահմանադրություն չէր ենթադրում, որ իրավունքը կարելի է խեղաթյուրել իր շահերից ելնելով: Չի սահմանվում, որ մարդը կարող է մանիպուլացիա անել՝ հրաժարական տալ, «չընտրվել», հանդիպել կուսակցությունների հետ և այլն: Վարչապետը հրաժարական է տալիս, եթե երկիրը վիթխարի կորուստներ է կրում: Կամ երկրում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք վկայում են այն մասին, որ այդ անձն այլեւս չի կարող ղեկավարել գործադիր իշխանությունը: Հրաժարական նշանակում է հրաժարում պաշտոնից: Բայց «հրաժարվել եմ, բայց ամբողջությամբ չեմ հրաժարվել և մնում եմ պաշտոնակատար» սկզբունքը հակասահմանադրական է»,- հայտարարել է Դավիթ Հարությունյանը՝ շեշտելով, որ դաշինքը պաշտպանում է օրենքի տրամաբանությունը։ Իսկ այն ինչ արեց Նիկոլ Փաշինյանը «ֆոկուսներով` հրաժարական էր »։
«Հակառակ դեպքում, նույն հաջողությամբ կարել է ասել, որ եթե վարչապետը ստանում է այլ երկրի քաղաքացիություն, ինչու՞ չշարունակել մնալ իր պաշտոնում: Ի վերջո, նա ժողովրդի ընտրյալն է»,- նշել է Դավիթ Հարությունյանը::
Նա համոզմունք է հայտնել, որ վարչապետի հրաժարականն էապես տարբերվում է կաբինետի հրաժարականից: Այլ երկրների օրինակը ևս այս մասին է հուշում: Երբ վարչապետը հրաժարական է տալիս, նա լքում է իր պաշտոնը: Գոյություն ունի փոխվարչապետերի սահմանադրական ինստիտուտը, որը մասամբ նաև նրա համար է ստեղծվել, որ Վարչապետի հրաժարականի դեպքում մինչև նոր ընտրություն, նրան փոխարինի փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ այն ամենը, ինչ տեղի ունեցավ մեր երկրում, տեղի ունեցավ այն պատճառով, որ վարչապետը փորձեց հրաժարականի գործիքն օգտագործել այլ նպատակների համար: Ազգային ժողովում պետք է տեղի ունենային վարչապետի ընտրություններ: Միայն փակուղային իրավիճակում, եթե ընտրության տարբերակ չկա, սկսվում է երկրորդ գործընթացը՝ համընդհանուր ընտրությունները: Այդ առումով, մենք ըստ էության գործ ունեինք արհեստական երեւույթի հետ:
Նշենք, որ հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները ՍԴ-ում քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում: ՍԴ-ն հունիսի 14-ին կհրապարակի եզրակացությունը։

Հայկ Դավթյան

դիտվել է 3791 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am