Առաջիկայում Հայաստանին սպասվում են ցավոտ լուծումներ. Իշխան Սաղաթելյան (video)
Հետընտրական իրավիճակը Հայաստանում հետևյալն է՝ երկրի դատախազը, քննիչը, ոստիկանը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը քաղաքական հետապնդումներ են իրականացնում:Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Նա որոշումներ է կայացնում և ուժային կառույցներին, իրավապահ մարմիններին մնում է իրենց երևակայության արդյունքում հորինել կեղծ մեղադրանքներ և հստակ հետապնդումներ իրականացնել, տվյալ դեպքում Սյունիքի համայնքի ղեկավարների նկատմամբ և առհասարակ մեր դաշինքի համախոհների, անդամների նկատմամբ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
