Պատգամավորի կարողությունը 4 ամսում կտրուկ աճել է 25 մլն դրամով և 300 հազար եվրոյով. iravaban.net
Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, պատգամավոր է դարձել «Ծառուկյան» դաշինքի միջոցով։ Նա նաև Գագիկ Ծառուկյանի դստեր ամուսինն է, հանդիսանում է «Մետրոպոլ» ՍՊԸ-ի հիմնադիրը։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին մայիսի 29-ին ներկայացրած նոր հայտարարագրի համաձայն՝ Դավիթ Մանուկյանն ունի 2,3 մլն դոլար, 25 մլն դրամ և 300 հազար եվրո։ Ուշագրավ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին այս տարվա փետրվարի 15-ին հանձնած հայտարարագրում պարոն Մանուկյանը հիշատակել է միայն 2,3 մլն դոլար դրամական միջոցի մասին։ iravaban.net-ի հաղորդմամբ՝ ստացվում է, որ նա կա՛մ թաքցրել է իր դրամական միջոցները ԿԸՀ-ից, կա՛մ էլ վերջին 4 ամիսների ընթացքում դրանք կտրուկ աճել են՝ 25 մլն դրամով և 300 հազար եվրոյով։ Խորհրդարանի անդամի ավտոտնակում առկա է երեք թանկարժեք ավտոմեքենա՝ «Lexus LS 600 HL» (2011), «Mercedes-Benz S 600 L» (2016) և «Range Rover 4.6 HSE» (2011) մակնիշների։ Պատգամավորն ունի երկու հողամաս՝ Ծաղկաձորում և Առինջ գյուղում։ Ամուսնացած է, ունի երեք զավակ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում - See more at: http://www.1in.am/2161357.html#sthash.R9wjP6Br.dpuf
