Նիկոլին ասֆալտին պառկեցնելու ժամանակը մոտենում է

Սյունիքի համայնքապետերը, որոնք դարձել են Հայաստանի հարավային դարպասի պաշտպանները, մնացել են Նիկոլ Փաշինյանի կոկորդում: Վերջին օրերի բոլոր քայլերը նրանց դեմ են, սահմանը պահող, իրենց հող ու ջրին կպած մարդկանց նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումներն են իրականացվում՝ թերեւս նպատակ ունենալով Սյունիքը եւ Հայաստանի սուվերեն այլ տարածքներ թշնամուն հանձնելուց առաջ կոտրել հայ ժողովրդի դիմադրողականությունը, վերացնել իրական խոչընդոտներին:

Քարահունջի կին համայնքապետն առաջինն էր, որին կալանավորեցին, երեկ կալանքի սանկցիա տվեցին նաեւ Որոտանի ղեկավարին, սա այն համայնքն է, որը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կիսով չափ հանձնվել է թշնամուն, բոլոր համայնքապետերին մեղսագրվում է սոցիալական օգնություն անվան տակ ընտրակաշառք բաժանել զանցանք: Մի բան, որ ՔՊ-ական համայնքապետերը ամենաշատն են արել, ընտրություններից առաջ բոլոր մարզպետարանները սոցիալական աջակցություն են ցուցաբերել բնակիչներին: Բայց ընտրություններից հետո բոլոր նրանց, ովքեր շատ տոկոսներ են խփել, պաշտոնի բարձացում են տալիս:
Իսկ Մեղրիի արդեն նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին բարբարոսաբար են բերման ենթարկել, Փաշինյանի հրահանգով նրան դաժանաբար պառկացրել են գետնին, վնասել պատերազմում վնասված եւ դեռեւս չապաքինված ձեռքը, նկարել, ապա տեղափոխել են Երեւան, դեռեւս չի քննվել նրա կալանքի սանկցիան: Նախընտրական ժամանակահատվածում ի պատասխան Փաշինյանի, Զաքարյանը հրապարակային հայտարարեց, թե Փաշինյանը նույնիսկ իր կնոջը չի կարողանում պառկացնել, ինձ ոնց է պառկացնելոը, սա թերեւս համայնքապետի հայտարարության պատասխանն է:
44 օր պատերազմի դաշտում էր եւ զենքը ձեռքին երկիրն էր պաշտպանում նաեւ Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանը, իշխանությունների թիրախում նա է։ Մի քանի անգամ կանչել են հարցաքննության, տասնյակ գործեր կա հարուցված նրա դեմ , ակնհայտ է, որ դրանք «մատից ծծած» մեղադրանքներ են, ուստի կալանավորման չեն գնում։
Այս մարդկանց համար պատերազմը նոյեմբերի 9-ին չի ավարտվել, ինչպես շատերի, որոնք այսօր վայելում ենք կյանքը՝ նկատելու չտալով, որ Փաշինյանը Հայաստանի սուվերեն տարածքից էլ է կտոր-կտոր բաժին հանում թուրքին, որ թուրքը մայիսի կեսերից նստած է Սյունիքում ու Գեղարքունիքում ու նահանջել չի պատրաստվում: Հենց այս համայնքապետերն են, որ լծված են իրենց հող ու ջրի պաշտպանությանը, բայց առավելապես պայքարում են ներքին թուրքի՝ իշխանությունների դեմ՝ հասկանալով, որ թիկունքից հարվածողներն ավելի վտանգավոր են, քան վախկոտ թշնամին, հասկանում են, որ եթե ներքին թշնամին մեր երկրի դարպասները չբացի թշնամու դեմ, ապա դժվար թե նրանք տանտիրոջ իրավունքով բազմեն սյունյաց սարերին եւ խաթարեն այնտեղ ապրողների անդորրը:
Եթե պատերազմի օրերին հայ զինվորը, կամավորը, սպան, պատերազմ տվողները գիտակցեին այս ամենը, որ ներսի թուրքն ավելի վտանգավոր է, ու բռունցքները, պայքարն ուղղեին հենց նրանց դեմ, ովքեր պլանավորել էին երկիր հանձնել եւ առաջին օրվանից իրագործում էին այդ ծրագիրը, ապա դժվար թե պատերազմը պարտվեինք: Բոլորն են փաստում, որ սա պարտվելու պատերազմ չէր, ճիշտ այդպիսի պատերազմ սանձազերծվել էր 2016-ին, որն ընդամենը մի քանի օրում կանգնեցրեցին եւ ադրբեջանական կողմը մուրաց հրադադար:
Իսկ այսօր շատերի համար դեռ անպատասխան հարցեր են՝ ինչպես կորցրեցինք Հադրութը, ինչպես հանձնեցին Շշուշին, որն անգամ Ալիեւի խոստովանությամբ հնարավոր չէր գրավել եւ իրենց նվիրել են, ինչպես թշնամին կարողացավ խոսել հակաօդային բոլոր հենակետերը, ով էր այդ կոնտակտները տվել, եւ առհասարակ պատերազմի մութ դրվագները, որոնց մասին նաեւ իշխանականներն են խոսել, մինչ օրս մնում է չբացահայտված:
Եւ այդ պարտությունը նաեւ հետեւանքն էր այն բանի, որ պատերազմի խառը ժամանակներում քչերն էին հասկանում, որ դավաճանություն է ծրագրած, հիմա այս տղաները հասկանում են, թե որտեղ է թաղված շան գլուխը եւ ըմբոստ դիմադրում են, որպեսզի խափանեն Փաշինյանի՝ Սյունիքը հանձնելու ծրագիրը:
Իշխանությունը որքան էլ փորձի ջարդել դիմադրությունը, փակել երիր պահող տղաներին, միեւնույն է, ջինը շշից բաց է թողնված եւ մխիթարզաքարյաններ, առուշառուշանյաններ մեզանում քիչ չեն, ովքեր արդեն հասկանում են, որ մեր խնդիրը ներսի թուրքերն են եւ Նիկոլ Փաշինյանի ասֆալտին փռելու ժամանակները մոտ են:

Անի Սահակյան

դիտվել է 4239 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am