Թափոններ, գեբելսյան ճտեր, անադեկվատ. Փաշինյանի ցնցող ճամպրուկը

Ապագա կառավարության եւ խորհրդարանի ղեկավար կազմի մասին արդեն որոշակի պատկերացումներ կարելի է կազմել:
Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ընտրել է ապագա Ազգային ժողովի ղեկավար կազմ, համաձայն որի ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին հաջորդ գումարման խորհրդարանում կփոխարինի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանը կազբաղեցնեն փոխխոսնակի պաշտոնները, Հայկ Կոնջորյանը կղեկավարի խմբակցությունը, իսկ Նազելի Բաղդասարյանը՝ կնշանակվի քարտուղար:
Ավելի անորոշ է կառավարության կազմը: Երկու կարեւոր պաշտոնների հարցում Նիկոլ Փաշինյանը մամուլի տեղեկություններով արդեն կայացրել է որոշում: Արտգործնախարար կնշանակվի Մհեր Գրիգորյանը, սա այն դեպքն է, երբ Փաշինյանի ուսապարկային հավաքածուի մեջ չի տեղավորվում, նախկիններից ժառանգված կադր եւ թեկուզ ամենաթույլը, բայց հասել ենք մի կետի, երբ անգամ նախկինների ամենաթույլ կադրը ավելի գերադասելի է, քան այսօրվա ապազգային ու անհայրենիք իշխանավորներից ցանկացածը, այս առումով հնարավորինս լավագույն լուծումը կլինի արդեն մի քանի ամիս առանց ղեկավար մնացած արտգործնախարարությունում:
Պաշտպանության նախարարի պաշտոնում կնշանակվի ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Արշակ Կարապետյանը, որն ապրիլին է նշանակվել այդ պաշտոնում, մինչ այդ Փաշինյանի խորհրդականն էր, Սերժ Սարգսյանի ժամանակ ՊՆ հետախուզական վարչության պետ էր, ազատվեց ապրիլյան պատերազմից հետո, երբ Սարգսյանը հայտարարեց, որ հետախուզությունը թերացել է: Փաշինյանի մոտ պաշտոնի անցավ, քանի որ վերջինս սիրում է գործ տվող-կլյաուզնիկներին, ըստ մամուլի տեղեկությունների Կարապետյանը Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք էր տվել: Այս նշանակման ամենապայծառ կետն այն է, որ Հայաստանն ազատվում է ամենատխրահռչակ նախարար Վաղարշակ Հարությունյանից: Մարդ, ով մեկ անգամ կարճատեւ զբաղեցրել է այդ պաշտոնը եւ նրանից միայն հիշում են կոնյակ տանել-բերելը վերադասին մոտ, իսկ համակարգից այնքան հեռու է, որքան այս իշխանությունը հայկականությունից: Վաղարշակ Հարությունյանի անունը սեւ տառերով կգրվի Հայաստանի նորագույն պատմության էջերում, նրա պաշտոնավարման շրջանում թուրքը մտավ Հայաստանի սուվերեն տարածք, իսկ բանակի ղեկավարությունը ոչ միայն մատը մատին չի խփում իր տարածքից վռնդելու համար, այլեւ հանդուրժում է գերագույն հրամանատար կոչվող խեղկատակի հայտարարությունը, թե Սյունիքի Սեւ լճի 30 տոկոսի համար Հայաստանը պատերազմ չի սկսելու: Վաղարշակ Հարությունյանի օրոք գլխատվեց զինված ուժերը, փառապանծ զինվորականների հեռացրեցին համակարգից: Մի խոսքով՝ այստեղ էլ կարելի է սփոփվել, որ ծանրագույն թյուրիմացությունից ազատվում ենք եւ դիմավորում ձախողած ու դավաճան կադրի:
Դե, իսկ Ռուբեն Ռուբինյանի ԱԺ փոխխոսնակ դառնալու փաստը պետք է ցնծությամբ ընդունել ու փառք տալ Աստծուն, որ Փաշինյանը հրաժարվեց նրան նշանակել կարեւորագույն պաշտոններից մեկում, որը արտգործնախարարն է:
Ռուբինյանն ունի զրո փորձառություն եւ զրո դիվանագիտական միտք ու պահված, որում երեք տարի շարունակ մենք համոզվել ենք: Սա մեկն է, ում առաջին պաշտոնը եղել է հեղափոխությունից հետո փոխարտգործնախարարը:
Մանրախնդիր, ճղճիմ, անադեկվատ, կարճմիտ, քաղաքական բանավեճում կարմիր գծեր հատող Ռուբինյանի համար խորհրդարանի բարձր ամբիոնը լավագույն տեղն է ընդդիմության դեմ որպես գործիք օգտագործելու:
Մյուս գործիքն էլ Հակոբ Արշակյանն է, որն ամիսներ առաջ աչքի ընկավ լրագրող Փայլակ Ֆահրադյան նկատմամբ բռնություն գործադրելու միջադեպով: Ննորմալ երկրում Արշակյանին կխորճկեին ճաղերի ետեւում, բայց մեզ մոտ պաշտոնի են նշանակում: Մի պահ ուզում ենք պատկերացնեք, թե ինչպես կճղճղար լիրբ, ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը, եթե հանկարծ նախկիններից որեւէ մեկն իր լրագրողին նման վերաբերմունքի արժանացներ, բայց դա նախկինում էր, իսկ հիմա բոլորին եւ ամեն ինչ կարելի է, անգամ երկիր հանձնել:
Իսկ Ալեն Սիմոնյանն, իսկապես, <<վաստակել>> է այդ պաշտոնը՝ անմնացորդ եւ մինչեւ վերջին բջիջը ծառայելով Նիկոլ Փաշինյանին: Վերջինիս նման թուլակամ կամակատարներ են հարկավոր, ամեն ինչի պատրաստ, ով չի վարանի ամենացինիկ, ամենաանբարտավան ու ստոր հայտարարություններն անել, որոնք իրեն գուցե Փաշինյանն էլ թույլ չտա անել:

Թե ինչքան վատ վիճակում է իշխանությունը, կարելի է պատկերացնել կադրերի ընտրությունից: Հայկ Կոնջորյանին խմբակցության ղեկավար դարձնելը խոսում է մի բանի մասին, որ իշխող թիմում այն կարգի զրո են, որ Լուսավոր Հայաստանի թափոններին են պատասխանատու պաշտոնի նշանակում: Կոնջորյանը ԼՀԿ-ից եւ Քաղպայմանագիր արտահոսեց հեղափոխությունից հետո:

Ինչ վերաբերում է գյումրեցի Նազելի Բաղդասարյանին, ապա նա ոչնչով չի տարբերվում իշխանական կանանցից, որոնք աչքի են ընկնում ընդհանուր գծերով՝ սառնասիրտ են, առանց էմոցիա, ապազգային ու անսիրտ, գեբելսյան կանայք, որոնք անվերապահ եւ ցանկացած ճանապարհով կատարում են իջեցված հրահանգը:
Նիկոլ Փաշինյանի համար պատերազմից հետո առաջին օրվանից կուրծք էր ծեծում, շիրակցի գերեվարված ընտանիքների եւ Փաշինյանի կապող օղակն է:

Անի Սահակյան

դիտվել է 5937 անգամ
Լրահոս
Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am