Նիկոլ Փաշինյանի հերթական զրոյական կետը

Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք նախադեպը չեն ունեցել ՀՀ պատմության ընթացքում:
ՍԴ-ում շարունակվող ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցի քննության ժամանակ այսպիսի գնահատական է տվել «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:Նա ընտրություններին առնչվող խախտումները ներկայացրել է 9 թեզերով։

1. Ֆիզիկական ուժի կամ վարչական ներգործության սպառնալիք, հոգեբանական ահաբեկում,
2. «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի առաջին համարը, լինելով միաժամանակ իշխանության ներկայացուցիչ, խախտել է ընտրության ազատության սկզբունքը,
3. ՄԻՊ հայտարարություններում արձանագրված փաստերը, որոնք հաստատում են ընտրությունների ընթացքում մարդու իրավունքների խախտման փաստը,
4. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ Փաշինյանի խոսքը պարունակել է սպառնալիքներ և որ այդ սպառնալիքները շարունակական բնույթ են կրել,
5. Փաշինյանի հնչեցրած կոչերը ոչ միայն ընկալվել են իբրև իրական, այլ փաստացի իրական բնույթ են կրել (քրեական հետապնդումներ, հրաժարականներ, կադրային ջարդ),
6. Իրավապահ համակարգի գործողություններն ու անգործությունը լրացուցիչ վնաս են հասցրել ազատ ընտրության իրավունքին,
7. Ազատ ընտրության իրավունքի խախտումները կրել են այնպիսի բնույթ, որ ակնհայտերն առկա են ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքեր,
8. Հանրային հեռուստատեսությամբ լուսաբանման խտրական պայմանները խախտել են հավասարության սկզբունքը,
9. Փաշինյանն ապօրինաբար է զբաղեցրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը:
ՍԴ դատավորներից Հրայր Թովմասյանի հարցին ի պատասխան, թե ինչու կոնկրետ ընտրախախտումներ դեպքեր չեն ներկայացվել, Դավիթ Հարությունյանը պատասխանել է, որ դիմումում ներկայացվել են միայն այն խնդիրները, որոնք իրենց համոզմամբ, ճակատագրական նշանակություն ունեն ՀՀ-ի համար:

Ի պատասխան այս մեղադրանքների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ հայտարարությունները կոնտեքստից դուրս են, դրանք ներկայացված են մասնակի և չեն կարող դիտվել որպես սպառնալիք։
Մասնավորապես, դիկտատուրայի մասին մեջբերումն ամբողջական տարբերակում հնչում է որպես օրենքի, ոչ թե բռնության վերաբերյալ։
Անդրադառնալով տխրահռչակ մուրճին՝ «ՔՊ» ներկայացուցիչը կրկին ներկայացրել է մեջբերումը, որը կոչված է հաստատել նրա խոսքերը շինարարական գործիքի կառուցողական կիրառման մասին։ Իսկ վենդետաների եւ կադրային ջարդի մասին Փաշինյանը, այո, խոսել է, , սակայն փոխաբերական իմաստով և կառուցողական լույսի ներքո։
«ՔՊ» ներկայացուցիչը ներկայացրել է բազմաթիվ մեջբերումներ, որոնք, նրա կարծիքով, ցուցադրում են կուսակցության առաջնորդի բարի մտադրությունները։ «Թվարկվածից պարզ է դառնում, որ Փաշինյանը չի հնչեցրել ագրեսիվ հռետորություն։ Ընդհակառակը, խնդրել է դիտարկել ընդհանուր կոնտեքստում եւ բացառապես քաղաքական տերմինաբանության լույսի ներքո»,-պարզաբանել է «ՔՊ» ներկայացուցիչը։ Մեջբերումը, որը կարող էր ունենալ այլ մեկնաբանություն, բացի ուղիղ սպառնալիքը, բացատրվել է նրանով, որ եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հանրային բանավեճից հրաժարվելու վերաբերյալ խոսքերին ուղղված պատասխան։
«ՔՊ» ներկայացուցչի կարծիքով, եթե անգամ ենթադրվի (իսկ նրանք դրա հետ համաձայն չեն), որ Փաշինյանի խոսքում կա ագրեսիա, այն ուղղված է օրենքը խախտողներին, որոնք չեն կարող դիտարկվել՝ որպես օգնության կարիք ունեցող օբյեկտներ։

Իսկ, որքանո՞վ է Փաշինյանը վստահ եղել, որ իրեն լսում են բացառապես օրենք խախտողները, և վերջապես արդյո՞ք օրինավոր քաղաքացիների վրա այդ կարգի ագրեսիվ խոսքերը որևէ հետևանք չեն թողել։ Կամ այդ երբվանի՞ց է ասֆալտին փռելու, կադրային ջարդ և քաղաքական վենդետա իրականացնելու մասին սպառնալիքը, համարվում քաղաքական հայտարարություն։ Սա թերևս Նիկոլ Փաշինյանի հերթական զրոյական կետն է՝ պետք է մտածել, թե որն է լինելու դրա գինը։


Հայկ Դավթյան

դիտվել է 2015 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am