Դիմակավորվածները Մխիթար Զաքարյանին բերման ենթարկելիս վնասվածքներ ե՞ն հասցրել. մեկնաբանում է փաստաբանը (video)
Ասում են՝ իբր փորձել են Մխիթար Զաքարյանին մի քանի անգամ ծանուցագիր ներկայացնել, իբր տանը մարդ չի եղել, չեն կարողացել, բայց մի հասարակ բան, ես մի քանի անգամ զանգել եմ Մեղրիի բաժին, հերթապահ մաս, ասել եմ՝ տանը մարդ կա, սպասում է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
