Շտապ. ազգի տականքը զինաթափում է հային թուրքի դիմաց

Նիկոլ Փաշինյանը ըստ ամենայնի որոշել է արագընթաց տեմպերով կյանքի կոչել Սյունիքը Հայաստանից կտրելու իր խոստումը, որը նա տվել է Ադրբեջանին: Այս շրջանակներում է, որ ընտրություններից հետո իշխանությունը գործի է դրել ուժային լծակները եւ բառի բուն իմաստով քաղաքական վենդետա է իրականացնում իշխանությունների դեմ դուրս եկած, ոչ վաղ անցյալում Փաշինյանի հրաժարականը պահանջող սյունեցի համայնքապետերի նկատմամբ: Ինչպես հայտնի է կալանավորվել է Քարահունջի վարչական շրջանի ղեկավարը, Գորիսի համայնքապետի վրա մի քանի գործ են կարել, նրան բերման ենթարկեցին, ապա ազատ արձակեցին, բայց չկա երաշխիք, որ վաղը նրան էլ չեն ձերբակալի: Խուզարկություն են իրականացրել Քաջարանի համայնապետի տունը, իսկ երեկ ձերբակալվել է Գորիս համայնքի Որոտան վարչական տարածքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը: Մինչ այդ իրավապահները խուզարկություն են իրականացրել Սուրեն Օհանջանյանի տանը: Նա Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ իրավապահները իր տանը փնտրում էին ընտրություններին առնչվող փաստաթղթեր, իբրև թե կաշառքի հետ կապված:
«Ոչինչ չեն գտել, չեն էլ գտնելու, ինչ ուզում են թող անեն, ամբողջ համայնքը գիտի, որ ես նման բաների մեջ թաթախված չեմ: Իսկ ինչ վերաբերում է սոցիալական աջակցությանը, ապա ժողովուրդը միշտ դիմել է և համայնքապետի որոշումով տրամադրվել է, սա ոչ՛ մի տարվա, ո՛չ 3 տարվա բան չէ, միշտ էլ սոցիալական տարբեր հարցերով դիմել են, օրենքով սահմանված կարգով աջակցություն ստացել եմ»,-ասել էր նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքում Որոտան համայնքի մի մասն անցավ ադրբեջանցիներին Անցած ութ ամիսներին այս համայնքի բնակիչների կյանքը գլխիվայր շուռ է եկել, նրանց համար գիշերն ու ցերեկը մեկ են եղել, վախները սրտում, աչքները բաց լուսացնում են՝ ամեն պահի սպասելով, որ մի քանի մետր հեռավորության վրա գտնվող թշնամին կներխուժի իրենց տներ: Այստեղ նաեւ միջադեպեր են գրանցվել, որոտանցիների եւ ադրբեջանցի զինվորների միջեւ գծած սահմանը անասունների կողմից հատելու հարցով, մարդիկ ինքնապաշտպանությամբ են զբաղված: Վերադառնալով համայնքապետի ձերբակալությանը: Եւ ուրեմն ինչու են նրան ձերբակալել, երբ Օհանջանյանը հայտնել է, որ իր տանից ոչինչ չե գտել:

Այդ հարցի պատասխանը կարելի է գտնել Նիկոլ Փաշինյանի գրպանի քննչական կոմիտեն տարածած հաղորդագրությունից: Որոտանի համայնքապետի տանը կատարած խուզարկության մասին հաղորդագրության հետ ՔԿ-ն նաեւ լուսանկարներ է հրապարակել, թե ինչ է հայտնաբերել համայնքապետի տանից:
Հայտարարում են, թե Որոտանի համայնքապետին ձերբակալել են ընտրակաշառք բաժանելու համար, որպիսիք ներկայացվում է բնակիչներին համայնքի բյուջեից տրված սոցիալական օգնությունը ու որպես ապացույց կցվում զրահաբաճկոնի լուսանկար։
Հաղորդագրության մեջ որեւէ խոսք չկա, որ դրանք անօրինական են, համենայն դեպս համայնքապետին ապօրինի զենք, ռազմամթերք պահելու կասկածանք չեք վերագրել:
Սա նշանակում է, որ Կոմիտեին հրահանգված է ցանկացած գնով ձերբակալել համայնքապետին, անգամ կառույցի հեղինակազրկման, խայտառակվելու գնով, զորօրինակ սույն դեպքն է:

Թշնամին Սյունիքում դիրքավորված է ու առնվազն տարօրինակ կլիներ, որ սահմանամերձ բնակավայրի բնակիչները ինքնապաշտպանության համար ոչինչ չունենային, դրանք անգամ պետությունը պետք է տրամադրեր։
Պետությունը ոչ միայն չի տրամադրում, այլեւ ինչպես հասկացվում է ՔԿ հաղորդագրությունից, մի բան էլ կալանավորում է մարդկանց, ովքեր Փաշինյանի պես թուրքին իրենց բարեկամ չեն համարում եւ ապրում են հարեւանությամբ, բայց զինված:

Իշխանությունը ըստ ամենայնի սրանով նաեւ ուղերձ է հղում բոլոր սահմանամերձ համայնքների սյունեցներին, որ զինաթափվեն թուրքի դիմաց եւ անզեն նստեն ու սպասեն իրեն կոտորածի ժամին:

Անի Սահակյան

դիտվել է 7964 անգամ
Լրահոս
Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am