Կայծակը հարվածել է Ստամբուլից Կազան թռչող ինքնաթիռին
Թուրքական ինքնաթիռը երկինք բարձրանալուց հետո անմիջապես ետ է վերադարձել Ստամբուլի օդանավակայան: Այս մասին գրում է «РИА Новости»-ն` տեղեկացնելով, որ դա եղել է կայծակի հարվածի պատճառով: Ինքնաթիռը 101 ուղևորներով թռչում էր դեպի Կազան: Կայծակը հարվածել է «Boeing 737-800» ինքնաթիռին: Բոլոր 101 ուղևորները Կազան են մեկնել մեկ այլ ինքնաթիռով: Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլից Թբիլիսի թռչող ինքնաթիռը դարձյալ հետ է վարդարձել օդանավակայան կայծակի հարվածի պատճառով:
