Եւ դու՞ Բրուտոս, սակայն ինչու

Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը չի մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց, այնուամենայնիվ, Փաշինյանը քաղաքական կյանքի ներկա փուլում կարեւոր է համարում արտախորհրդարանական ուժերի հետ մշտական հաղորդակցության ապահովումը: Ուստի ինչպես ինքն է հանդիպմանը նշել՝ ցանկացել է լսել նաև Քոքոբելյանի դիրքորոշումները և պատկերացումները Հայաստանի քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ:
Քոքոբելյան, դու Քոքոբելյան, մի այնպիսի դիֆերամբ է ձոնել Նիկոլ Փաշինյանին, որը լսելով այլ բան չի մնում քան կասկածել ինքդ քեզ՝ կարող է մենք ենք պատերազմը խայտառակ կերպով ձախողել ու Արցախը հանձնել, զոհասեղանին դրել նաեւ Հայաստանը ու այն դարձրել ռուս-թուրքական մեծ գործարքի մանրադրամ:
Իրեն արեւմտամետ ժողովրդավարական, ազատական արժեհամակարգի հետեւորդ ու դավանող հռչակած ցանկացած քաղաքական գործիչ եւ առհասարակ՝ պատվախնդիր հայ ընդհանրապես կբոյկոտեր նման հրավերը,
մի կողմ թողնենք, որ արեւմտամետ այս ուժի ղեկավարը քաղաքական ողջ գործունեության ընթացքում Հայաստանի զարգացման տեսլականը կապել է Արեւմուտքի, ԱՄՆ-ի հետ, իր ելույթներում խոսել արժանապատիվ, ռուսի սապոգի տակ կքած պետության կարգավիճակից դուրս գալու,իրապես ինքնիշխանություն, սուբյեկտայնություն ունենալու, դեպի եվրոպական արժեքների գնալու մասին, իսկ հիմա պետության ղեկին է հայտնվել մեկը, ով ոչ միայն կքում, այլ լիզում է այդ սապոգները, այստեղ խնդիրը պետության եւ պետականության հարցն է: Գնալ, ձեռք սեղմել եւ անգամ գովերգել մեկին, որը Հայաստանին պատուհասած այս աղետի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն է, կամ ինչպես առաջին նախագահը կասեր՝ ազգակործան պատուհասի հետ հանդիպել, միայն հատուկ ճաշակ եւ հաշվարկ ունեցող քաղգործիչներն իրենց կարող են թույլ տալ:

Եւ այնուամենայնիվ, ինչ է կարծում պարոն Քոքոբելյանը պարոն վարչապետի մասին:

«Այնուհանդերձ, պետք է արձանագրենք, որ այս փուլը դաժան փուլ էր, և չեմ կարծում, որ որևիցե մեկը չի գիտակցում, որ դա, անկախ ամեն ինչից, ծանր պատասխանատվություն է թե՛ մեր հայրենակիցների, թե՛ առավել ևս Ձեզ համար: Պետք է դա գիտակցել և հասկանալ, թե Հայաստանի զարգացման ինչպիսի մոդել ենք առաջարկում: Մասնավորապես՝ ես իմ տեսակետները կնշեմ: Չեմ կարծում, որ դա Ձեզ համար նորություն է լինելու, բայց նաև կուզենայի կառավարության տեսակետների մասին խոսել»,- ասում է նա ապա շարունակում. «Բնականաբար, մեր բոլորի երազած Հայաստանը զարգացած Հայաստանն է՝ իր տնտեսությամբ և անվտանգային համակարգով: Եվ նմանատիպ խնդիրները մեկ օրում չեն լուծվում: Բայց ես կարծում եմ, որ կա հնարավորություն այդ խնդիրները լուծելու և կա հնարավորություն զարգացման առումով Հայաստանը ճիշտ ռելսերի վրա դնելու: Չեմ թաքցնի՝ այդ հնարավորությունը Դուք, բնականաբար, ունեք: Ես ինքս հույս ունեմ, որ Դուք դա լիովին կօգտագործեք, նաև Ձեզ ճանաչելով հանդերձ եմ ասում: Եվ կարծում եմ, որ այդտեղ նաև պետք է ունենաք օժանդակություն, ինչու ոչ, նաև մեր հասարակության տարբեր շերտերից, այն ինստիտուտներից, որոնք կարող են ձևավորվել, ինչպես նաև ձևավորված ինստիտուտներից, որոնք կարող են համակերպվել այս նոր իրավիճակին: Բացարձակապես նոր իրողությունում ենք մենք ապրում: Դա պետք է գիտակցենք»:
Պարոն Քոքոբելյան, եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք, այդ ինչ զարգացման ռելսերի մասին եք խոսում, մի հատ էլ համոզմունք հայտնում, թե ճանաչելով Փաշինյանին, կասկած չունեք, որ դա կանի: Որն է Հայաստանի զարգացման ռելսը՝ ռուսի հետ բարիդրացիությունը, թե Հայաստանի սուվերեն տարածքը նրանց նվիրելը, կամ գուցե Մեղրիով միջանցքը, կամ էլ միութենական պայմանագրի ստորագրումը Ռուսաստանի ու Բելոռուսի հետ, որի մասին խոսվում է մոսկովյան վերջին այցից հետո: Այս մարդն այնքան է ոչնչացրել հայ ժողովրդի իմունիտետը, որ մարդիկ բթացած ուղեղով սպասում են թուրքի կողմից գլխատվելուն: Սա է Հայաստանի ապագան եւ դեպի սրան է ձեր ճանաչած մարդը տանում: Եթե սա է ձեր պատկերացրած ճիշտ ռելսերը, ապա շնոհավորում ենք ձեզ, իսկապես, Փաշինյանը ոչ մի բանի առջեւ կանգ չի առնի:

Աննա Աղազարյան

դիտվել է 6186 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am