Վտանգավոր գործընթացի մեկնարկը տրվեց. ինչ է խոստացել Փաշինյանը Պուտինին

Մինչմոսկովյան այցը Հայաստանում տարբեր վարկածներ էին առաջ քաշվում, թե ինչ է սպասվում Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո: Որ այդ հանդիպմանը որոշվելու էր հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացի մեկնարկի ժամկետը, բացի այդ ռուս սահմանապահների տեղակայման խնդիրն է քննարկվելու հայ-ադրբեջանական սահմանի, Սյունիքի միջանցքի շինարարության հարցը, ապաշրջափակում եւ այլն, եւ այլն: Թեպետ Փաշինյան-Պուտին հանդիպմանը այդ հարցերից եւ որեւէ մեկին հրապարակավ անդրադարձ չեղավ, սակայն Պուտինի՝ Փաշինյանին ուղղված խորհրդավոր շնորհավորանքից մեկ օր անց հայաստանյան իրադարձությունները գաղտնազերծում են հանդիպման վտանգավոր օրակարգը:

Մոսկվայում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հետընտրական առաջին հանդիպմանը ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորել է նրան խորհրդարանի ընտրությանը տարած հաղթանակի կապակցությամբ: «Կարծում եմ՝ դա կարևոր է բոլորի, նախ և առաջ Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով այն սուր ու զգայուն հարցերը, որոնք պետք է լուծել, իսկ դրանք լուծել հնարավոր է միայն արդյունավետ աշխատանք ապահովելու միջոցով: Դրա համար շատ կարևոր է ունենալ ժողովրդի վստահությունը, և Դուք այն ունեք: Դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները: Երկրի համար նման դժվարին պահերին դա ամենակարևորն է հետագա զարգացման համար, ուստի անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ: Հուսով եմ այսօր կկարողանանք պաշտոնական և ոչ պաշտոնական՝ աշխատանքային ճաշի շուրջ խոսել բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք վերջին շրջանում մանրամասն քննարկել ենք և որոնք լուծման կարիք ունեն»,- ասել է Պուտինը: Նրա շնորհավորանքը հնչում է իբրեւ «չարագույժ»: Հարց է առաջանում՝ այդ ինչ սուր և զգայուն հարցեր են, որոնք պետք է լուծել և որոնց համար կարևոր է Փաշինյանի հանրային վստահությունը: Ընդ որում, Պուտինի խոսքում բավականին թափանցիկ է, որ այժմ, երբ ընտրությունն անցել է ու Փաշինյանը ստացել է հանրային վստահությունը, արդեն ժամանակն է քննարկել դրանք և կայացնել որոշումներ: Հայաստան վերադառնալուն պես Նիկոլ Փաշինյանի քայլերը մատնեցին շարագուշակ շնորհավորանքի տողատակերը: Իշխանությունը լայն թափով շարունակեց Սյունիքի համայնքապետերի նկատմամբ քաղաքական հետապնդումը, Գորիսի համայնքապետից բացի թիրախում վերցվեց Քաջարանի համայնքապետը, ում տունը վաղ առավոտից սկսեցին խուզարկել, ստուգումներ սկսեցին Վահե Հակոբյանին պատկանող պղնձամոլիբդենայինում, եղան ձերբակալություններ, Քարահունջի համայնքապետը կալանավորված է: Իսկ սա նշանակում է, որ եկել է ժամանակը կյանքի կոչելու Սյունիքի հետ կապված ծրագիրը, բայց մինչ այդ տարածքը «չիստկա» է արվում ըմբոստ գործիչներից: Հաջորդ քայլն էլ վկայում է, որ Տավուշի անկլավները հանձնելու հարցն էլ այլընտրանք չունի: Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին:
Գրիգորին ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին է, կարելի է ասել անփոխարինելի հրամանատար, որը նոյեմբերի 9-ից հետո միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին եւ այդ մասին մի քանի հայտարարություն արել: Հասկանալի է, որ Խաչատուրովին Տավուշի կորպուսի հրամանատարությունից զրկելով ըստ էության նույնպես կոտրում են դիմադրությունը, որպեսզի Փաշինյանն իր սեւ գործը հեշտությամբ տեսնի: Իսկ ընդհանրապես Ռուսաստանից վերադառնալուն պես Փաշինյանը կրկին անցել է արտախորհրդարանական ուժերին ընդունել-հանձնելու գործին, սա եւս մեկ ապացույց է, որ նա դաշտում կոնսոլիդացիա է փորձում ստեղծել ամեն մեկին յուրովի պահել իր տարածքում, որպեսզի զգայուն հարցերի լուծման ժամանակ հնարավորինս ներքաղաքական դաշտը զերծ պահի խժդժություններից:

Անի Սահակյան

դիտվել է 4444 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am